Շվեդիայի ազգային օրվան նվիրված ընդունելություն
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբիելյանը պատիվ ուներ մասնակցելու 2022թ․-ի հունիսի 6-ին Երևանում Շվեդիայի դեսպանության կողմից կազմակերպված Շվեդիայի ազգային օրվան նվիրված ընդունելությանը։ ՆՍՀԿ-ն ևս մեկ անգամ իր շնորհավորանքներն է հղում Շվեդիայի բարեկամական ժողովրդին՝ մաղթելով շարունակական բարեկեցություն և բարգավաճում։ Հատուկ շնորհակալություն Երևանում Շվեդիայի դեսպանությանը և Ն․Գ․ Պատրիկ Սվենսոնին՝ Հայաստանում ներդրած մեծ ջանքերի և ծառայության համար։