ՀՈՒՆԻՍԸ ԼԳԲՏ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՄԻՍՆ Է․ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԿԵՑԱՎԱՅՐՈՒՄ

ԼԳԲՏ հպարտության ամիսը նշվում է ամեն տարի հունիսին՝ ոգեկոչելու 1969 թվականի Սթոնվոլյան շարժումը։ Տոնակատարության նպատակն է հասնել լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և սեռական ու գենդերային բազմազան այլ անձանց համար հավասար արդարադատության և հավասար հնարավորությունների։ Հպարտության ամիսը հնարավորություն է ևս մեկ անգամ ճանաչելու այն ազդեցությունը, որ ԼԳԲՏ համայնքի անձինք ունեցել են պատմության ընթացքում, գնահատել ձեռքբերումները և առերեսվել մարտահրավերներին։

 

Այս տարի տոնակատարությունը նշվեց նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ն․Գ․ Լին Մ․ Թրեյսիի կեցավայրում կազմակերպված ընդունելության ժամանակ, որին հրավիրված էին մասնակցելու նաև «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ անձանակազմը։

 

Մեծարգո դեսպանը շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին, շնորհավորես հպարտության ամսվա կապակցությամբ՝ արժևորելով հավաքված համայնքի և ակտիվիստների դերը հավասարության համար պայքարում։

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հավատարիմ է իր առաքելությանը, այն է՝ խթանել իրավահավասարություն, արդարադատություն, բազմազանություն, արժանապատվություն և բարեկեցություն հասարակության խոցելի խմբերի, մասնավորապես ԼԳԲՏ անձանց համար։