«ԿՈՌՈՒՊՑԻԱ 2․ ՀԱՏՈՒՑՈՒՄ» ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՔԱՐՈԶՈՒՄ

«Երկիր մեդիա» հեռուստաալիքով ցուցադրվում է ռեժիսոր Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա 2․ Հատուցում» հեռուստասերիալը։ Հեռուսատասերիալի 3-րդ մասի 27։45 վարկյանից անդադարձ է կատարվում 2018 թ․-ի օգոստոսի 14-ին Երևան քաղաքի ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված դեպքին։ Դեպքի որոշ դրվագներ ցուցադրելուց հետո ոստիկանության աշխատակցի դեր կատարող Վարդանյանը նշում է․ « ասեմ ինչ պետք  է անեիիր առաջինը էս վիժվածքները  պետք է լինեին կամեռներում ու լավ ծեծված․․․․»։ Այնուհետև համեմատական է տանում ընտանիքի հոր հետ՝ ասելով․ «պատկերացնո՞ւմ ես, գան մտնեն ձեր տուն, ասենք մի հինգ հատ գյոթիկ, տա ջարդի, փշրի քո ընտանիքի անդամներին, տունդ ջարդուփշուր անի ու դու կանգնես, ասես ես ինչ պետք է անեի․․․»։  Դրանից հետո սերիալում քրեականի պետի դեր կատարող անձին  ասում է «եթե դու պատահական մարդ չլինեիր էդ պաշտոնին ու զանգով նշանակված, էդ գյոթիկները հիմա կամեռում նստած կլինեին ․․․»։ 

 

Վերոնշյալ դրվագները՝ 

  • նսեմացնում և վարկաբեկում են ոստիկանության համակարգը (ՀՀ քաղ․ օր, հոդված 19), 
  • արդարացնում են բռնությունը (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված Հոդված 226.2), 
  • կոչ են անում բռնություն գործադրելու (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված Հոդված 226.2), 
  • վիրավորում և նվաստացնում են տրանս անձանց (ՀՀ քաղ․ օր, հոդված 19, ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 137․1), 
  • ատելություն են քարոզում  անձանց նկատմամբ՝ պայմանավորված իրենց գենդերային ինքնությամբ։ 

 

Հեռուստասերիալը  լայն տարածում է գտել հասարակության շրջանում և մի քանի օրվա ընթացքում համացանցում գրանցել մեծ թվով դիտումներ՝ մոտ մեկ միլիոն։ Հաշվի առնելով լայն տարածվածությունը՝ ցուցադրված դրվագը կարող է ազդել հասարակության մեջ բռնության և ատելության քարոզի ձևավորմանը, ոստիկանության համակարգի նկատմամբ անվստահության մթնոլորտի ստեղծմանը։  

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն դատապարտում է հեռուստասերիալով ցուցադրված դրվագները և կոչ է անում՝

-համապատասխան մարմիններին հետևողական լինել և արգելել ատելություն սերմանող և բռնությունն արդարացնող հաղորդումների հեռարձակումը։