ԴԱՍԸՆԹԱՑ ՔՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՆՉ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ մասնակցելու 4-օրյա վերապատրաստման դասընթացին:
Նպատակը՝
Զարգացնել ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունները և բարձրացնել վերջիններիս տեղեկացվածությունը ՄԻԱՎ-ին և ՁԻԱՀ-ին, ՍՃՓՎ-ներին առնչվող ծառայությունների տրամադրման, ՄԻԱՎ-ի նախա- և հետ-կոնտակտային կանխարգելման, COVID-19-ի, տուբերկուլոզի, առողջության իրավունքի և իրավախախտումների դեպքերի փաստագրման վերաբերյալ։
Տևողությունը՝
Դասընթացը տեղի կունենա 2021թ․-ի մայիսի 24-27-ը:
Դասընթացի թեմաներն են՝
- ՄԻԱՎ-ին և ՁԻԱՀ-ին առնչվող ծառայությունների տրամադրում, աութրիչ աշխատանք,
- Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ։ Հեպատիտ B և C,
- ՄԻԱՎ-ի նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելում,
- COVID-19,
- Տուբերկուլոզ,
- Առողջության իրավունքի և իրավախախտումների դեպքերի փաստագրում։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ գրականություն, ինչպես նաև գործնական հանձնարարություններ և խորհրդատվություն:
Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է։ Դասընթացի մասնակցությունն անվճար է, կացության և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները։
Մասնակիցների տեղափոխումը կազմակերպվելու է Երևանից դեպի դասընթացի իրականացման վայրը։
Ինչպե՞ս դիմել
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2022 թ.-ի ապրիլի 7-ը՝ դիմումի տեսակն ընտրելով Սեմինար/Դասընթացի մասնակցության հայտ, իսկ դասընթացի թեման՝ ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում և հզորացում։
Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր և տեղեկատվական փաթեթ: