ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻՆ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ

2022 թ․-ի մարտի 10-ին տեղի ունեցավ Գենդերի իրավական նշումի փոփոխման մասին օրենքի նախագծի և հարակից փաստաթղթերի դիտարկման աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որին ներկա էին նաև տրանս* համայնքի ներկայացուցիչներ։  

 

Տեղական փորձագետ Շուշան Խնկոյանը աշխատանքային խմբի անդամներին և համայնքի ներկայացուցիչներին ներկայացրեց վերջնական տեսքի բերված օրենքի նախագիծը, որը բարելավվել, լրամշակվել և ձևավորվել է միջազգային փորձի և աշխատանքային խմբի շրջանում անցկացված ֆոկուս խմբային քննարկման հիման վրա։

 

Մասնակիցները բարձրացրին իրենց հուզող հարցերը և ստացան պատասխաններ։

 

 

Վերջնականացված օրենքի նախագիծը ներկայացվելու է բոլորի շահագրգիռ կողմերի դիտարկմանը։