Գենդերային ինքնության իրավական ճանաչման վերաբերյալ քննարկում Նիդերլանդների փորձագետի հետ

2022թ․-ի փետրվարի 2-ին տեղի ունեցավ օնլայն հանդիպում-քննարկում Նիդերլանդների Ուտրեխտի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի դոցենտ, եվրոպական հետազոտությունների կենտրոնի անդամ, դոկտոր Մարյոլեյն վան դեն Բրինկի և «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) ներկայացուցիչների միջև գենդերային ինքնության իրավական ճանաչմանն առնչվող միջազգային ստանդարտների,  իրավական կարգավորումների, հիմքերի և առկա միտումների վերաբերյալ։

 

 

Հանդիպման ընթացում փորձագետը ներկայացրեց Նիդերլանդների օրենսդրական դաշտը գենդերային ինքնության իրավական ճանաչման հետ կապված, դաշտի հիմունքները,  տրանս և ինտերսեքս անձանց գենդերի գրանցման իրավական կարգավորումները և ընթացակարգերը, ինչպես նաև ներկայումս դիտարկման փուլում գտնվող օրենսդրական փոփոխությունների նախագծերը և առաջարկները։

Այնուհետև, տկն վան դեն Բրինկը անդրադարձավ գենդերային ինքնության ճանաչման միջազգային իրավունքի չափանիշներին՝ համեմատականներ տանելով Նիդերլանդների օրենսդրական դաշտի հետ։

 

Հանդիպման ավարտին մասնակիցները քննարկեցին նաև Հայաստանի օրենսդրական դաշտը և բացերը տվյալ ոլորտում, ինչպես նաև Նիդերլանդների և միջազգային փորձի հիման վրա բարեփոխումների հնարավոր ուղիները։