ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ

Նախաձեռնության շրջանակներում ստեղծվել է «Նոյեմբերյանի տեղեկատու» ֆեյսբուքյան խումբը, որտեղ Նոյեմբերյանի երիտասարդ կամավորները պարբերաբար տեղադրում են համայնքին վերաբերող նորություններ, տեղեկատվություն համայնքային խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև ուսուցողական ու տեղեկատվական բովանդակությամբ նյութեր ամենատարբեր թեմաների վերաբերյալ: Գրանցման օրվանից մինչ օրս խմբին անդամագրվել են ավելի քան 1000 մասնակիցներ, այդ թվում տարբեր բնակավայրերի երիտասարդներ, համայնքի ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ, ավագանու անդամներ, ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակիցներ և   միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Ֆեյսբուքյան այս խումբը հավակնում է դառնալ Նոյեմբերյանի տարածաշրջանի տեղեկատավական ամենամեծ հարթակը, որտեղ առաջիկայում համայնքի ղեկավարները և գործարարները ևս կկարողանան տեղադրել հոդվածներ և կազմակերպել առցանց հանրային քննարկումներ: Խմբի ստեղծման գաղափարի հիմքում տարբեր հետաքրքրություններ և շահեր հետապնդող մարդկանց կարծիքները քաղաքակիրթ ձևով ներկայացնելը և հանրային քննարկումներ կազմակերպելն է:  

Ծրագիրը նպաստել է երիտասարդների մեդիագրագիտության բարձրացմանը   և ստեղծել է բարենպաստ միջավայր համայնքային խնդիրների լուծման գործում նրանց մասնակցությունը ապահովելու համար:    

Ծրագիրը իրականացվել է «Սի-Սի-Դի» ՀԿ-ի կողմից, որը ֆինանսավորել է Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ն Բավարիայի երիտասարդական խորհուրդի (BJR) ֆոնդերի հաշվին