ՆՈՅԵՄԲԵՐԻ 25՝ ԿԱՆԱՆՑ ԴԵՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը մեկնարկում է 16-օրյա ակտիվություն, որը կավարտվի 2020 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա հիշատակման օրը: Տեղի են ունենում մի քանի հանրային միջոցառումներ, և խորհրդանշական շենքերն ու տեսարժան վայրերը «նարնջագույն» են դառնում՝ հիշեցնելու բռնությունից զերծ ապագայի անհրաժեշտությունը:
2021 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԳԱԽՈՍԸ՝ «ՆԱՐՆՋԱԳՈ՛ՒՅՆ ԴԱՐՁՆԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ, ՎԵ՛ՐՋ ՏԱՆՔ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ ՀԻՄԱ»
Գրեթե յուրաքանչյուր 3 կնոջից 1-ն իր կյանքի ընթացքում ենթարկվել է բռնության: Ճգնաժամերի ժամանակ թվերն աճում են, ինչպես երևում է COVID-19 համավարակի և վերջին ժամանակների հումանիտար ճգնաժամերի, հակամարտությունների և կլիմայական աղետների ժամանակ։ ՄԱԿ-ի Կանանց նոր զեկույցը, որը հիմնված է 13 երկրների տվյալների վրա համաճարակի մեկնարկից սկսած, ցույց է տալիս, որ 3 կանանցից 2-ը հայտնել է, որ իրենք կամ իրենց ծանոթ կինը ենթարկվել են բռնության որևէ ձևի և ավելի հավանական է, որ կբախվեն սննդի անբավարարությանը: 10 կնոջից միայն 1-ն է ասել, որ տուժածները օգնության համար կդիմեն ոստիկանություն։
Թեև համատարած է, սակայն գենդերային հիմքով բռնությունն անխուսափելի չէ: Դա կարելի է և պետք է կանխել։ Բռնությունը դադարեցնելը սկսվում է բռնությունը վերապրածներին հավատալուց՝ ձեռնարկելով համապարփակ և ընդգրկուն մոտեցումներ, որոնք վերացնում են հիմնական պատճառները, փոխակերպում են վնասակար սոցիալական նորմերը և հզորացնում կանանց և աղջիկներին: Ոստիկանության, արդարադատության, առողջապահության և սոցիալական ոլորտներում բռնություն վերապրածների վրա կենտրոնացած հիմնական ծառայությունների մատուցմամբ և կանանց իրավունքների օրակարգին բավարար ֆինանսավորման հատկացման շնորհիվ մենք կարող ենք վերջ տալ գենդերային բռնությանը:
Իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով այս տարվա թեման է «Նարնջագույն դարձնենք աշխարհը, վերջ տանք կանանց նկատմամբ բռնությանը հիմա»: Նարնջագույնը մեր գույնն է՝ ներկայացնելու ավելի պայծառ ապագա՝ առանց կանանց և աղջիկների նկատմամբ բռնության: Դարձե՛ք նարնջագույն շարժման մի մասը:
Նյութի սկզբնաղբյուրը՝ UN Women