ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է LIFE-19 ՄԻԱՎ-Ի ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԸ
Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկում է LIFE-19 արտագնա առաջնորդության դպրոցը, որը այս անգամ նախատեսված է սկսնակ տրանս* ակտիվիստների համար։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Տրանս* քարտեզը ԱԵԿԱ-ում» ծրագրի շրջանակներում Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) ֆինանսական աջակցությամբ Հայաստանի տրանս* համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպում է քառօրյա արտագնա ՄԻԱՎ-ի առաջնորդության դպրոց:
Առաջնորդության դպրոցի նպատակն է տրանս* համանքի ներգրավվածության խթանումը ՄԻԱՎ-ին առնչվող որոշումների կայացման գործընթացում։
Մասնակցությունը կնպաստի, որ տրանս* համայնքի ակտիվիստները
- զարգացնեն իրենց առաջնորդական հատկանիշները,
- տեղեկակնան ՄԻԱՎ-ի կանխարգելման ազգային մեխանիզմների և գործիքակազմերի մասին,
- կրթություն ստանան ադվոկացիոն մեթոդների և գործիքների, համայնքի մոբիլիզացիայի, խարանի և խտրականության կանխարգելման վերաբերյալ։
- զարգացնեն դասընթացավարական հմտությունները։
Ե՞րբ՝ նոյեմբերի 16-19, 2021 թ.
Որտե՞ղ՝ Վայրի և այլ կազմակերպչական հարցերի մասին համապարփակ տեղեկատվությունը կներկայացվի ընտրված մասնակիցներին հավելյալ էլեկտրոնային նամակով:
Առաջնորդության դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է:
Մասնակցությունն անվճար է։
Հանդիպման ընթացքում հյուրանոցում կացության, ճանապարհածախսի և սննդի ծախսերը հոգում է կազմակերպությունը:
Արտագնա տեղեկատվական հարթակին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև սույն թվականի նոյեմբերի 10-ը՝ «Ծրագրի անվանումը» դաշտում նշելով ԼԱՅՖ առաջնորդության հարթակ։
Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար: