Ընդունվում են ժամանակավոր կացարանի հայտեր

Տեղեկացնում ենք, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ում գործում է ժամանակավոր կացարան Հայաստանում գտնվող ԼԳԲՏՔԻ փախստականների և ապաստան հայցողների համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց մշտական բնակության վայրը և այժմ գտնվում են խոցելի իրավիճակում։

Մեր նպատակն է ապահովել նրանց համար անվտանգ և պաշտպանված միջավայր, որտեղ հնարավոր կլինի ստանալ ժամանակավոր բնակության պայմաններ։

Ով կարող է դիմել

ԼԳԲՏՔԻ անձինք, ովքեր

  • փախստական են և/կամ դիմել են փախստականի կարգավիճակ ստանալու համար,
  • Հանդիսանում են ապաստան հայցող և/կամ դիմել են ՀՀ պետական մարմիններին՝ ապաստան ստանալու համար,
  • հեռացել են իրենց երկրից՝ սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության (ՍԿԳԻ) հիմքով խարանի և խտրականության, քրեականացման, քաղաքական և ոչ քաղաքական հետապնդումների պատճառով, որը պետք է լինի ապացուցելի,
  • 2023թ․-ին բռնի ուժով տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից /Արցախից/։
  • Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում /Արցախում/ ենթարկվել/ում են ՍԿԳԻ հիմքով խտրականության, բռնության և հետապնդումների:

 

Կացարանի ծառայություններից օգտվելու համար՝  դիմորդը պետք է համապատասխանի վերոնշյալ պայմաններից առնվազն երկուսին։

Կացարանին դիմելու համար՝ խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ։

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Դիմումները կդիտարկվեն և հաստատված դիմումատուների հետ կապ կհաստատվի դիմումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հանձնառու է նպաստել ԼԳԲՏՔԻ փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությանը և նրանց արժանապատիվ կեցության ապահովմանը։