ՇԻՐԱԿԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՈՒԹՐԻՉԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) ծառայություն մատուցող անհատների և Ա/Ձ-ների շրջանումհայտարարում է Շիրակի և Լոռու մարզերում աութրիչի ծառայությունների մատուցման բաց մրցույթ: 

 

Աութրիչի ծառայության նկարագիր

Աութրիչի ծառայությունների մատուցումը բնութագրվում է որպես ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման միջամտություն, որն ուղղված է պոտենցիալ շահառուներին հանդիպելուն իրենց իսկ համայնքներում կամ միջավայրում, նրանց հետ սոցիալական կապեր հաստատելուն` ինչպես նաև կանխարգելման, թեստավորման, բուժման և այլ ծառայություններ տրամադրելու և/կամ դրանք ստանալու համար նրանց ուղղորդելու նպատակով:  Աութրիչի առաջնային նպատակն է կապեր հաստատել խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ և իրազեկել ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և առնչվող  ծառայություների վերաբերյալ։

 

Շահառու խմբեր

  • Տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդիկ (ՏՍՏ)
  • Կոմերցիոն սեռական ծառայություններ մատուցող կանայք (ԿՍԿ)

 

Հիմնական պարտականություններ

Իրականացնել աութրիչի ծառայություններ Շիրակի և Լոռու մարզերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես մատուցել ստորև ներկայացված ծառայությունները՝

 

ՄԻԱՎ-ին առնչվող ծառայություններ

  • Շահառուներին տրամադրել հավասարը` հավասարին խորհրդատվություն՝ ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և առկա ծառայությունների վերաբերյալ;
  • Շահառուներին տրամադրել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախա- և հետթեստային խորհրդատվություն;
  • Իրականացնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ արագ, անվճար և անանուն թեստավորում շահառուներին հարմար՝ նախապես համաձայնեցրած վայրում և ժամի՝ լնդային տրանսուդատի կամ արյան արագ թեստերի (ըստ շահառուի ցանկության) միջոցով;
  • Շահառուներին տրամադրել ՄԻԱՎ-ի կանխարգելիչ նյութեր (պահպանակ, լուբրիկանտ և այլն);

 

Ուղղորդում բուժհաստատություններ

  • ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների նախնական դրական պատասխանի դեպքում շահառուների ուղեգրում և ուղեկցում «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ (ԻՀԱԿ)՝ հետագա հետազոտությունների համար;
  • Շահառուներին ուղեգրում, անհրաժեշտության դեպքում նաև ուղեկցում համապատասխան բուժ. հաստատություններ սեռավարակների (ՍՃՓՎ) վերաբերյալ խորհրդատվության, հետազոտության և բուժման ծառայություններից օգտվելու համար;
  • Ուղեգրում ՄԻԱՎ-ի նախա- (PrEP) և հետկոնտակտային կանխարգելման (PEP) ստացման համար։

 

Հաշվետվություններ և մշտադիտարկում

  • Սահմանված ժամկետներում ներկայացնել մատուցված ծառայությունների վերաբերյալ հաշվետվությունները
  • Պահպանել շահառուի և նրա հետ տարված աշխատանքի, մատուցված ծառայությունների վերաբերյալ հաշվետվությունների, այդ թվում՝ շահառուներին բաժանված նյութերի քանակի մասին գաղտնիությունը;
  • Սահմանված ժամկետներում և ըստ պահանջի ներկայանալ մշտադիտարկումներին։

 

Հանդիպում-քննարկումներ և կրթատեղեկատվական միջոցառումներ

  • Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, տրամադրել մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն և հաշվետվություն;
  • Մասնակցել հանդիպում-քննարկումներին՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով ՆՍՀԿ-ն, ինչպես նաև իրականացվող ծրագրերն և արդյունքները;
  • Նախաձեռնել, իրականացնել և ներգրավվել տեղեկատվական և կրթական միջոցառումներում՝ ՄԻԱՎ-ի կանխարգելման, առողջապահական հարցերի և անվտանգ սեռական վարքագծի վերաբերյալ:
  • ՆՍՀԿ դասընթացների և այլ միջոցառումների ժամանակ ըստ պահանջի ապահովել շահառուների մասնակցություն;
  • Ըստ անհրաժեշտության և հանձնարարականի իրականացնել հարցումներ շահառուների շրջանում։

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • ՄԻԱՎ-ի կանխարգելման և առողջապահական կրթության ոլորտում մասնագիտական պատրաստությունը կամ վերապատրաստումը ցանկալի է;
  • ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների նվազագույն իմացությունը ցանկալի է;
  • Համակարգչից և գաջեթներից օգտվելու հմտություններ (MS Office, Internet navigation skills…);
  • Հայերենի իմացությունը ցանկալի է;

 

Անհատական հատկանիշներ

  • Բարձր սոցիալական պատասխանատվություն և լավ հաղորդակցման ու խորհրդատվական հմտություններ:
  • Զգայունություն և խոցելի խմբերի հետ աշխատանքի հմտություններ;
  • Լավ կազմակերպվածություն և աշխատասիրություն:
  • Անհատական ներգրավվածություն և պատրաստակամություն աշխատել թիմում:
  • Ստեղծագործական ջիղ:

 

Դիմելու ընթացակարգը — Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումըմինչև 2025թ.-ի սեպտեմբերի 12-ը՝ հաստիքի/ծառայությունների մատուցման բաժնում ընտրելով Աութրիչ։  Հաջորդիվ դաշտում կարող եք ընտրել, թե ո՞ր խմբերին եք ցանկանում մատուցել ծառայություններ՝ «Աութրիչ_ՏՍՏ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» և/կամ «Աութրիչ_ԿՍԿ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում»։

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • Ընտրված դիմորդների հետ ծառայությունների մատուցման պայմանագիրը կկնքվի ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում վերապատրաստում անցնելուց հետո։
  • Ծառայությունների մատուցման գործընթացի վերաբերյալ  որևէ թերություն կամ այլ խախտում հայտնաբերելու դեպքում պատասխանատվությունը կրում է ծառայություն մատուցողը։
  • Ծառայությունները պետք է մատուցվեն ղեկավարվելով՝
    • Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին ՀՀ օրենքով;
    • Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքով;
    • ՆՍՀԿ կանոնադրությամբ և ՆՍՀԿ-ի ներքին իրավական ակտերով։

 

ՆՍՀԿ-Ն ԿԱՊ ԿՀԱՍՏԱՏԻ ՄԻԱՅՆ ԸՆՏՐՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ