Մասնագիտական վերապատրաստման հնարավորություն ԼԳԲՏՔԻ+ անձանց համար

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ընդունում է հայտեր Հայաստանում բնակվող ԼԳԲՏՔԻ+ անձանցից մասնագիտական վերապատրաստման համար՝ նպատակ ունենալով ամրապնդելու վերջիններիս  մասնագիտական հմտությունները և ընդլայնելու նրանց տնտեսապես անկախ լինելու հնարավորությունները։


Հետաքրքրության դեպքում ցանկացողներին սիրով հրավիրում ենք լրացնելու մասնագիտական վերապատրաստման  մասնակցության Հայտադիմումը՝ նշելով, թե ինչ վերապատրաստում եք ցանկանում անցնել և թե  ինչպես այն կնպաստի ձեր մասնագիտական աճի և տնտեսական անկախության խթանմանը։


Ծրագիրն իրագործվում է ներառական միջավայրում՝ ապահովելով հավասար հասանելիություն բոլոր մասնակիցների համար։

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 1, 2025թ․

Ուշադրություն՝ մրցույթի արդյունքները կամփոփվեն և ընտրված մասնակիցների հետ կապ կհաստատենք  2025թ․-ի սեպտմբերի 1-15-ն ընկած ժամանակահատվածում: