ՄԻԱՎ-ի կանխարգելման նորարարություններն ու առողջապահական հնարավորությունները՝ Երևանի DropIn կենտրոնում

2025 թ․ հունիսին Երևանի DropIn կենտրոնում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց տեղեկատվական դասընթաց, որը նվիրված էր ՄԻԱՎ-ի կանխարգելման նորարարություններին, հեպատիտների դեմ պայքարին և առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։

Դասընթացը վարեց Լևոն Չիլինգարյանը՝ ներկայացնելով վերջին զարգացումները թե՛ միջազգային, թե՛ Հայաստանի Հանրապետությունում։ Քննարկվեցին մի շարք կարևոր ծառայություններ, որոնց մասին դեռ շատերը բավարար տեղեկատվություն չունեն կամ առաջնորդվում էին սխալ պատկերացումներով։

Գիտե՞ս արդյոք, որ՝

  • ՄԻԱՎ-ի Նախակոնտակտային Կանխարգելումը (PrEP) Հայաստանում հասանելի է ոչ միայն ամենօրյա ընդունման եղանակով, այլև իրավիճակային սխեմայով՝ «2+1+1» տարբերակով։ ԱՆՎՃԱՐ
  • ՄԻԱՎ-ի Հետկոնտակտային Կանխարգելումը (PEP) հնարավոր է ստանալ ցանկացած ժամի, եթե դիմես հավանական վարակումից 72 ժամվա ընթացքում։ ԱՆՎՃԱՐ
  • Հեպատիտ C-ի բուժումը անվճար է՝ պետական ծրագրի շրջանակում։
  • Հեպատիտ B-ի դեմ պատվաստումը հասանելի  և անվճար է։

Դասընթացը ոչ միայն գիտելիք փոխանցելու հարթակ էր, այլև քննարկման, հարցերի և գործնական փորձի փոխանակման միջավայր։ Մասնակիցները հնարավորություն ստացան պարզ ու հստակ տեղեկանալ՝ ինչպես կարող են իրենք կամ իրենց շրջապատը օգտվել այս ծառայություններից։

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն շարունակում է իր գործունեությունը՝ նպատակ ունենալով բարձրացնել առողջության մասին իրազեկվածությունը, ապահովել խոցելի խմբերի պաշտպանությունը և վերացնել տեղեկատվական խոչընդոտները։

 

Իսկ դու գիտե՞ս, որ այսօր Հայաստանում քեզ հասանելի են՝

 

Եթե ցանկանում ես օգտվել այս ծառայություններից, պարզապես դիմիր քո աութրիչին կամ զանգահարիր մեր գրասենյակ։

Տեղեկացված լինելը պաշտպանում է։