
Իրավունք՝ առողջ ապագայի համար | Գյումրի
2025 թվականի հունիսին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի Գյումրիի Dropn կենտրոնում կազմակերպվեց դասընթաց՝ նվիրված առողջության իրավունքին։ Սեմինարը վարեց իրավաբան Շուշան Խնկոյանը, ով մատչելի և պրակտիկ ձևով ներկայացրեց առողջության իրավունքի էությունը, դրա օրենսդրական հիմքերը, ինչպես նաև այն գործիքակազմը, որով յուրաքանչյուր քաղաքացի կարող է պաշտպանել իր իրավունքները առողջապահական համակարգում։
Քննարկվեցին այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են՝
- Ինչպե՞ս հասկանալ՝ խախտվել է արդյոք մարդու առողջության իրավունքը,
- Ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել խախտման դեպքում,
- Ո՞ւմ կարելի է դիմել աջակցություն ստանալու համար,
- Որո՞նք են պետության պարտավորությունները այս ոլորտում։
Սեմինարն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով։ Մասնակիցները կիսվեցին սեփական փորձերով, բարձրաձայնեցին խնդիրներ, որոնց բախվել են բուժհաստատություններում, և ստացան գործնական իրավաբանական խորհուրդներ։
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին նաև «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից մատուցվող ծառայությունները, որոնք միտված են խոցելի խմբերի առողջության պահպանմանը, իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական աջակցությանը։
Այսպիսի միջոցառումները նպաստում են իրավագիտակցության բարձրացմանը, վստահության ձևավորմանը և առողջապահական համակարգում ինքնուրույն կողմնորոշվելու հմտությունների զարգացմանը։