
Իրավունք՝ առողջ ապագայի համար
2025 թվականի հունիսի 13-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ կայացավ կարևոր ու արդիական դասընթաց՝ նվիրված առողջության իրավունքին։
Դասընթացը վարեց իրավաբան Շուշան Խնկոյանը։
Նա ներկայացրեց առողջության իրավունքի սահմանումը, իրավական հիմքերը, առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքները, ինչպես նաև դրանց խախտումների դեպքում պաշտպանության հնարավոր ուղիները։
Հանդիպումն անցավ ինտերակտիվ մթնոլորտում։ Մասնակիցները բարձրաձայնեցին այն խնդիրները, որոնց բախվել են առողջապահական համակարգում և ստացան գործնական իրավաբանական խորհուրդներ՝ ինչպես պաշտպանել սեփական իրավունքները։ Բացի այդ՝ մասնակիցները ծանոթացան «Նոր Սերունդ» ՄՀԿ-ի մատուցած ծառայություններին, որոնք ուղղված են խոցելի խմբերի առողջության պահպանմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կարողությունների զարգացմանը և սոցիալական աջակցությանը։
Այսպիսի դասընթացները նպաստում են շահառուների իրազեկվածության բարձրացմանը, հզորացմանը և առողջապահական ծառայությունների հասանելիությանը։