
Թմրամիջոցների տարածվածությունը և օփիոիդային կախվածության բուժումը Հայաստանում
Թմրամիջոցների տարածվածությունը և օփիոիդային կախվածության բուժումը Հայաստանում
2025 թ. հունիսին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ կայացավ կարևոր ու մեծ պահանջարկ ունեցող դասընթաց՝ նվիրված թմրամիջոցների տարածվածությանը և օփիոիդային կախվածություն ունեցող անձանց փոխարինող բուժման ծառայություններին Հայաստանում։
Դասընթացը վարեց ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի Փոխարինող բուժման ծառայության ղեկավար Աննա Ասատրյանը։ Չնայած թեմայի լրջությանը՝ հանդիպումն ընթացավ ինտերակտիվ ու ազատ մթնոլորտում։ Մասնակիցները ցուցաբերեցին ակնհայտ հետաքրքրություն՝ բարձրացնելով թե՛ մասնագիտական, թե՛ անձնական բնույթի կարևոր հարցեր։
Դասընթացին ներկա էին նաև ՀՀ Առողջապահության նախարարության և Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Գլոբալ հիմնադրամի ծրագրային թիմերի ներկայացուցիչներ՝ ինչը ապահովեց թեմայի բազմակողմանի քննարկումը։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն շարունակաբար համագործակցում է պետական և ոչ պետական կառույցների հետ՝ համատեղ ջանքերով ստեղծելով ապահով, իրազեկ ու համերաշխ միջավայր։
Այս ձևաչափով հանդիպումները ոչ միայն ամրապնդում են մասնագիտական կարողությունները, այլ նաև նպաստում են ոլորտում առկա կարծրատիպերի կոտրմանը և հանրային իրազեկվածության բարձրացմանը։
Հետևե՛ք մեզ՝ ծանոթանալու առաջիկա հանդիպումներին ու բաց մի թողեք նման կարևոր քննարկումները։ Գիտելիքը պաշտպանում է։