
Երեվանում կայացավ սեռավարակների վերաբերյալ դասընթաց շահառուների համար
2025 թ․ հունիսին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»-ում կազմակերպվեց սեռավարակների վերաբերյալ կրթական դասընթաց։ Դասընթացը վարեց սեռավարակների, էսթետիկ և գործիքային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բժիշկ-մաշկավեներաբան Էմիլ Միրզոյանը։
Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին սեռավարակների հիմնական տեսակները, փոխանցման ուղիները, ինչպես նաև սիֆիլիսի վիճակագրական տվյալները Հայաստանում։ Քննարկվեց սեռավարակների վաղ հայտնաբերման կարևորությունը և դրանց կանխարգելման արդյունավետ միջոցները։
Դասընթացը անցավ ինտերակտիվ մթնոլորտում։ Շահառուներն ակտիվ մասնակցություն ունեցան՝ բարձրացնելով հարցեր և կիսվելով սեփական փորձով։
Այս ձևաչափով հանդիպումները նպաստում են ոչ միայն մասնագիտական գիտելիքների խորացմանը, այլև ստեղծում են վստահելի հարթակ՝ առողջության և անվտանգության վերաբերյալ բաց քննարկումների համար։
ՆՍՀԿ-ն շարունակելու է իր համագործակցությունը ոլորտի մասնագետների հետ՝ նպաստելով շահառու համայնքների իրազեկվածության բարձրացմանը և սեռական առողջության պահպանմանը։