Հետապնդում Երևանի կենտրոնում. քաղաքացիների դիմումը ՆՍՀԿ-ին

2025թ. մայիսի 14-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ին (ՆՍՀԿ) են դիմել երեք քաղաքացի՝ հայտնելով իրենց կյանքի և անվտանգության նկատմամբ անմիջական սպառնալիքի մասին: Վերջիններս նույն օրը գտնվել են Երևանի Մ. Հերացու անվան Բժշկական համալսարանի մոտակայքում, երբ անհայտ անձինք սկսել են հետևել և հետապնդել իրենց։ Լսելով հետապնդող անձանց խոսակցությունը, որի ժամանակ քննարկել են  Մ․Ա․-ի և ընկերների ենթադրյալ սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը վերջիններս որոշել են հեռանալ այդ տարածքից։ Սակայն անծանոթները շարունակել են քաղաքացիներին հետապնդել։ 

Հայտնվելով հոգեբանական լարվածության և վախի մթնոլորտում՝ Մ.Ա.-ն և նրա ընկերները դիմել են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի Դրոփին կենտրոն՝ իրենց անվտանգության ապահովման և իրավական աջակցություն ստանալու նպատակով։ Անծանոթ անձինք շարունակել են հետապնդումը մինչև կենտրոնի հարակից տարածք, սակայն չեն կարողացել հստակ որոշել անձանց գտնվելու վայրը։ 

 

ՆՍՀԿ-ի աջակցությամբ անծանոթ անձինք դադարեցրել են Մ.Ա.-ի և նրա ընկերների հետապնդումը։