
Համակարգչային Դասընթացներ Միգրանտների և Փախստականների Համար
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Հայաստանում UNHCR-ի աջակցությամբ հրավիրում է բոլոր միգրանտներին և փախստականներին մասնակցելու համակարգչային դասընթացներին, որոնք կանցկացվեն դեկտեմբերին Վանաձորում և Երևանում։
Դասընթացները նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են հմտացնել իրենց համակարգչային գիտելիքները՝ բարելավելով իրենց հնարավորությունները աշխատանքի շուկայում և ձեռք բերելով նոր հմտություններ։
Անցկացման վայրեր՝ Գյումրու և Վանաձորի DropIn կենտրոններ
Դիմելու համար՝ խնդրում ենք լրացնել հայտադիմումը մինչև 2025 թ. փետրվարի 28-ը։
Հայտադիմումը լրացնելիս խնդրում ենք ընտրել «Կարողությունների զարգացում և հզորացում» բաժինը, այնուհետև ընտրել «Դասընթացներ» և ընտրել համապատասխան դասընթացի անվանումը՝ «Համակարգչային դասընթացներ»։
Դասընթացը հասանելի կլինի երկու լեզուներով՝ հայերեն և ռուսերեն։
Դասընթացները տեղի կունենան նախնական 2025թ․-ի մարտ ամսին։
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի վկայական
Շտապեք միանալ, քանի որ տեղերը սահմանափակ են: