«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի եվ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հանդիպումը՝ քայլ դեպի համագործակցված առաջընթաց

2025 թվականի հունվարի 22-ին «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) հյուրընկալեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին իր երևանյան գրասենյակում։ Հանդիպումը նշանավորեց նոր տարվա խոստումնալից մեկնարկը՝ նպաստելով մարդու իրավունքների, առողջապահության և հայկական հասարակության խոցելի խմբերի աջակցման ոլորտներում համատեղ նպատակների և համագործակցության հնարավորությունների քննարկմանը։

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը,  պատվիրակության մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Տոմաշ Օստրոպոլսկին,  և ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, մարդու իրավունքների և շահերի պաշտպանության համակարգող Ալինա Միրզոյանը, հավատի ու հավասարության հարցերով համակարգող Արման Սահակյանը։ Հանդիպումը հարթակ ստեղծեց ՆՍՀԿ-ի համար՝ ներկայացնելու իր 2024 թ. հիմնական ձեռքբերումները, որոնք առնչվում են խոցելի խմբերի մարդու իրավունքների պաշտպանությանը, առողջապահության հասանելիության ապահովմանը, սոցիալական աջակցությանը և կարողությունների զարգացմանը։ Այս ոլորտներում ՆՍՀԿ-ի կողմից իրականացված գործողությունները և ձեռքբերումները ևս մեկ անգամ ընդգծեցին Հայաստանում ներառական հասարակություն ձևավորելու կազմակերպության հանձնառությունը։

Բացի այդ՝ ՆՍՀԿ-ն կիսվեց իր դիտարկումներով՝ խտրականության, առողջապահական ծառայությունների հասանելիության խոչընդոտների և սոցիալական խոցելիությունների հաղթահարման առկա մարտահրավերների և բացերի հետ կապված ։ Քննարկումները նաև վերաբերում էին ԵՄ պատվիրակության հետ համագործակցության հնարավորություններին, որոնք կօգնեն մեծացնել ազդեցությունն ու խթանել կայուն փոփոխությունները։

ԵՄ-Հայաստան մարդու իրավունքների վերաբերյալ առաջիկա երկխոսության նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ՆՍՀԿ-ն ներկայացրեց Հայաստանի խոցելի խմբերի, մասնավորապես ԼԳԲՏՔԻ+ անձանց, մարդու իրավունքների իրավիճակը՝ ընդգծելով հիմնական խնդիրները, ինչպիսիք են ՍԿԳԻ հիմքով անհրաժեշտ պաշտպանություն ապահովող հակախտրական քաղաքականությունների բացակայությունը, խոցելի խմբերի համար սոցիալական, կարողությունների և առաջնորդական հմտությունների զարգացման, իրազեկվածության բարձրացմանը և այլ հիմնախնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնությունների խոչընդոտները, ինչպես նաև Հայաստանում ԼԳԲՏՔԻ+ համայնքի պաշտպանության համար համապարփակ օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը։

Այս հանդիպումն ամրապնդեց ՆՍՀԿ-ի և ԵՄ պատվիրակության՝ Հայաստանում հավասար մարդու իրավունքների ապահովման հետ կապված խնդիրների լուծման և ժողովրդավար արժեքների խթանման ընդհանուր հանձնառությունը։

Քննարկվեցին համագործակցության նոր հնարավորությունները, և կարևորեց ջանքերի համախմբման անհրաժեշտությունը՝ ավելի ներառական և հավասար հասարակություն կառուցելու համար։

ՆՍՀԿ-ն շնորհակալություն է հայտնում ԵՄ պատվիրակությանը՝ այցելության, աջակցության և Հայաստանում մարդու իրավունքների խթանմանն ուղղված գործունեության և ժողովրդավար արժեքներին նվիրվածության համար։

2025թ․-ին ՆՍՀԿ-ն լիահույս է այս քննարկումները վերածել գործնական քայլերի, որոնք կնպաստեն հասարակության առավել խոցելի խմբերի իրավունքների պաշտպանվածությանը և հավասար հնարավորությունների ապահովմանը։