ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ծառայություն մատուցող անհատների և Ա/Ձ-ների շրջանում հայտարարում է 2025թ․-ի ընթացքում անվտանգության ապահովման ծառայությունների մատուցման բաց մրցույթ:
Պաշտոն՝ Անվտանգության աշխատակից / թիկնապահ
Տևողություն` 1 տարի՝ 1 ամիս փորձաշրջանով
Վայր` Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան
Աշխատանքի նկարագրություն
Հիմնական պարտականություններ
- Ապահովել կազմակերպության՝ իր վերահսկողության տակ գտնվող տարածքի անվտանգությունը;
- Պաշտպանել այն մարդկանց կյանքն ու առողջությունը, ովքեր գտնվում են նրա պաշտպանության ներքո;
- Պաշտպանել ՀԿ-ին պատկանող տարածք ներխուժողների
անօրինական գործողություններից (եթե դա նախատեսված է պայմանագրով); - Հնարավորության դեպքում կանխել և ճնշել երրորդ կողմերի` հաճախորդների կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս հասցնելու փորձերը (ինչպես նաև կանխել այդ վնասը այլ պատճառներով);
- Հետևել ու վերահսկել, որ բոլոր միջոցառումները կատարվեն անվտանգ, խաղաղ և առանց միջադեպերի;
- Ելք գտնել կոնֆլիկտային իրավիճակներում՝ ապահովելու մարդկանց անվտանգությունը;
- Աշխատել իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ և անհապաղ տեղեկացնել նրանց կատարված կամ սպասվող հանցագործությունների մասին;
- Օգտագործել ցանկացած տեսակի զենք և ֆիզիկական ազդեցության մեթոդներ` գործող օրենսդրությանը համապատասխան;
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն՝ անվտանգության կամ հարակից ոլորտում;
- Անվտանգության օրենքների և տեխնիկական անվտանգության կանոնների ընդհանուր իմացություն;
- Ֆիզիկական լավ վիճակ;
- Անվտանգության ոլորտում առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ;
- Շփման հմտություններ;
- Հրահանգներին հետևելու պատրաստակամություն;
- Սահմանված ժամկետներում աշխատանքը կատարելու կարողություն;
- Կոլեկտիվում աշխատելու պատրաստակամություն;
- Ճշտապահություն և կազմակերպվածություն;
- Հայերենի լավ իմացություն։ Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է;
- Զգայունություն և խոցելի խմբերի հետ աշխատանքի հմտություններ։
Դիմելու ընթացակարգը — Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2025թ.-ի հունվարի 31-ը՝ հաստիքի/ծառայությունների մատուցման բաժնում ընտրելով Անվտանգության աշխատակից։