«ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ՀՀ ԱՆ ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2024 թ․-ի դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (ԻՀԱԿ) բուժաշխատողների համար տեղի ունեցավ «Բժշկական օգնություն և սպասարկում տրամադրողների իրավունքները և պարտականությունները։ Խտրականության տեսակները և դրսևորումները առողջապահական բնագավառում» թեմայով դասընթաց, որը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «ՄԻԱՎ վարակի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

 

Դասընթացի նպատակն էր բարձրացնել ԻՀԱԿ-ի բուժաշխատողների իրազեկությունը բժշկական օգնություն տրամադրելիս իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, ծանոթացնել առողջապահական բնագավառում խտրականության տեսակներին և դրսևորումներին։

 

Դասընթացավարն էր ՆՍՀԿ իրավաբան Շուշան Խնկոյանը, որը հանգամանալից ներկայացրեց բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները՝ անդրադարձ կատարելով ՀՀ աշխատանքային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններին։  Քննարկվեցին նաև առողջապահական ոլորտում արձանագրված խտրականության տեսակները և դրսևորումները։

 

Դասընթացն անցավ չափազանց ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում, իսկ ավարտին մասնակիցները ցանկություն հայտնեցին հասարակական կազմակերպությունների կողմից նման դասընթացների կազմակերպումը դարձնել պարբերական։

 

Դասընթացը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից՝ ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ։