
Մարդու իրավունքների օրը, հիշե՛նք յուրաքանչյուր անհատի իրավունքների պաշտպանության կարևորությունը
Մարդու իրավունքների միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ը, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի համար կարևոր առիթ է` շեշտադրելու մարդու իրավունքների պաշտպանության, հավասարության և արժանապատվության կարևորությունը։ ՀԿ-ն, որն առաջնահերթ զբաղվում է խոցելի խմբերի պաշտպանությամբ, այս օրը նշում է՝ հիշեցնելու, որ բոլոր մարդիկ, անկախ իրենց ինքնությունից, արժանի են հավասար իրավունքների, հնարավորությունների և հարգանքի։ Այսօր հատկապես կարևոր է խոսելի խտրականությունից զերծ հասարակություն ստեղծելու կարևորության մասին, բարձրաձայնել խոցելի խմբերի խնդիրների մասին, և համախմբել ջանքերը՝ ստեղծելու հասարակություն, որտեղ բոլորի ձայնը լսելի է։

Մարդու իրավունքների օրը, հիշե՛նք յուրաքանչյուր անհատի իրավունքների պաշտպանության կարևորությունը։