ՀՈԳԵԲԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ծառայություն մատուցող անհատների և Ա/Ձ-ների շրջանումհայտարարում է 2025թ-ի ընթացքում հոգեբանի ծառայությունների մատուցման բաց մրցույթ: 

 

Ծրագիր` «ՏՍՏ-ների և ԿՍԿ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելումը Հայաստանում»

Պաշտոն` Հոգեբան

Տևողություն` 1 տարի՝ 1 ամիս փորձաշրջանով

Վայր` Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիրի մարզ, Գեղարքունիքի մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ, Տավուշի մարզ

 

ԾՐԱԳՐԻ ՀՈԳԵԲԱՆ

Ծրագրի հոգեբանը պատասխանատու է ՄԻԱՎ-ի ծրագրի շահառուներին հոգեբանական աջակցություն տրամադրելու համար: Նա աշխատում է ծրագրի շահառուների հետ՝ օգնելով նրանց հաղթահարել հոգեբանական բարդությունները, որոնք կարող են առաջանալ ՄԻԱՎ-ի հետ կապված, ինչպես նաև տրամադրում է հուզական աջակցություն, խթանում առողջ վարքագիծ և աջակցում անհատներին՝ դիմակայելու իրենց մտավոր և հուզական վիճակին:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒՅՈՒՆՆԵՐ

 

  • Աշխատանքները կատարել անձամբ;
  • Ընդունել շահառուներին և տրամադրել հոգեբանական խորհրդատվություն;
  • Պահպանել շահառուի և նրա հետ տարված աշխատանքի, շահառուների անձնական տվյալների, կատարված աշխատանքների հաշվետվությունների մասին գաղտնիությունը, դրանք չհրապարակել և չտրամադրել այլ անձանց և կազմակերպությունների;
  • Պատվիրատուին տրամադրել աշխատանքի մասին ամսական հաշվետվություն, որում ներառված կլինի շահառուների այցերի քանակի, տևողության և շահառուի կոդի մասին տեղեկատվություն (առանց շահառուների անձնական տվյալների);
  • Ծառայությունների մատուցման վերջում Պատվիրատուին տրամադրել ընդհանուր տեղեկատվություն այն մասին թե առավելապես ինչպիսի խնդիրներով են շահառուները այցելել (չներառելով շահառուի որևէ անձնական տվյալ կամ կոդ և/կամ այլ տեղեկատվություն);
  • Կազմել և ներկայացնել հաշվետվություններ ըստ պահանջի;
  • Մասնակցել կազմակերպված ժողովներին, քննարկումներին և այլ հանդիպումներին;
  • Առանց Գործատուի կամ նրա լիազոր ներկայացուցչի թույլտվության նրա անունից չտրամադրել և չտարածել որևէ տեղեկատվություն;
  • Պահպանել աշխատանքային, ֆինանսական գաղտնիք ներկայացնող տեղեկատվության գաղտնիությունը, չհրապարակել և չտրամադրել այն այլ անձանց;
  • Աշխատանքների կատարման ընթացքում կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտականությունները` ենթարկվելով ՀԿ ներքին իրավական ակտերին  և ծրագրի իրականացման շրջանակում զերծ մնալ պայմանագրով սահմանված պարտականություններից դուրս ցանկացած գործողությունից, որը հակասում է Գործատուի ներքին կանոնադրությանը և որդեգրած քաղաքականությանը։

 

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

Կրթություն

  • Բարձրագույն կրթություն հոգեբանության կամ հարակից ոլորտում;
  • Հոգեբանական խորհրդատվություն կամ հոգեբուժություն ոլորտում մասնագիտական որակավորում:

 

Մասնագիտական փորձ

  • Առնվազն 2-3 տարվա փորձ հոգեբանական աջակցություն կամ խորհրդատվություն տրամադրելու ոլորտում, նախընտրելի է ՄԻԱՎ-ի կանխարգելման, սոցիալական ծրագրերի կամ առողջապահության ոլորտներում:

 

Հիմնական հմտություններ

 

Հոգեբանական աջակցություն և խորհրդատվություն

  • Հմտություններ անհատական կամ խմբային հոգեբանական աջակցություն տրամադրելու հարցում:

Կառավարում բարդ և սթրեսային իրավիճակներ

  • Կարողություն ապահովելու և աջակցելու խոչընդոտները հաղթահարելու համար:

Հաղորդակցման հմտություններ

  • Խտրականությանը բախված անձանց հետ հաղորդակցման հմտություններ:

 

Տեխնիկական հմտություններ

  • Հոգեբանական գնահատման գործիքների օգտագործման հմտություններ;
  • Տեղեկատվության համակարգերի օգտագործման ունակություն:

 

Անհատական հատկանիշներ

  • Աշխատանքային թիմում արդյունավետ համագործակցության ունակություն;
  • Հարցերին մասնագիտական մոտեցում՝ բարձր պատասխանատվությամբ;
  • Զգայունություն և խոցելի խմբերի հետ աշխատանքի հմտություններ։

 

Դիմելու ընթացակարգը — Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2024թ.-ի դեկտեմբերի 19-ը՝ հաստիքի/ծառայությունների մատուցման բաժնում ընտրելով Հոգեբան։

 

ՆՍՀԿ-Ն ԿԱՊ ԿՀԱՍՏԱՏԻ ՄԻԱՅՆ ԸՆՏՐՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ