ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ծառայություն մատուցող անհատների և Ա/Ձ-ների շրջանումհայտարարում է 2025թ-ի ընթացքում հանրային կապերի (PR) օգնականի ծառայությունների մատուցման բաց մրցույթ: 

 

Ծրագիր` «ՏՍՏ-ների և ԿՍԿ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելումը Հայաստանում»

Պաշտոն` Հանրային կապերի (PR) օգնական

Տևողություն` 1 տարի՝ 1 ամիս փորձաշրջանով

Վայր` Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, ք․ Գյումրի, ք․ Վանաձոր

 

ՓԻ-ԱՌ ՕԳՆԱԿԱՆ

Փի-Առ համակարգողը պատասխանատու է կազմակերպության հանրային կերպարի ձևավորման, դրական հեղինակության պահպանման և հաղորդակցության ռազմավարությունների իրականացման համար: Նա ապահովում է տեղեկատվական հոսքերի կառավարումը, ԶԼՄ-ների հետ համագործակցությունը և հանրային իրազեկման բարձրացումը կազմակերպության ծրագրերի, նախագծերի և նախաձեռնությունների վերաբերյալ:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հաղորդակցության ռազմավարության մշակումը

  • Մշակել և իրականացնել կազմակերպության հանրային հաղորդակցության ռազմավարությունը;
  • Սահմանել հիմնական ուղերձները և նպատակը տարբեր նպատակային խմբերի համար;
  • Համակարգել ռազմավարությունը կազմակերպության նպատակների և ծրագրերի հետ:

 

ԶԼՄ-ների հետ աշխատանք

  • Հաստատել և զարգացնել համագործակցություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ;
  • Կազմակերպել մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ և բրիֆինգներ;
  • Պատրաստել և տարածել մամուլի հաղորդագրություններ, հոդվածներ և այլ տեղեկատվական նյութեր:

 

Կազմակերպության հանրային ներկայության ապահովում

  • Կառավարել կազմակերպության սոցիալական մեդիայի էջերը և կայքը;
  • Զարգացնել և կառավարել բովանդակությունը սոցիալական հարթակներում՝ ապահովելով հետևողական հաղորդագրություններ;
  • Մշակել և իրականացնել հանրային իրազեկման արշավներ՝ աջակցելով կազմակերպության նպատակներին:

 

Միջոցառումների կազմակերպում

  • Պլանավորել և իրականացնել միջոցառումներ, ներառյալ՝ շնորհանդեսներ, արշավներ, ֆորումներ և այլ միջոցառումներ;
  • Ապահովել միջոցառումների լուսաբանումը ԶԼՄ-ների և սոցիալական մեդիայի միջոցով;
  • Համակարգել միջոցառումների կազմակերպման թիմի աշխատանքը:

 

Վերլուծություն և հաշվետվություն

  • Հավաքել և վերլուծել տեղեկատվությունը հասարակության արձագանքների և հաղորդակցության արդյունավետության վերաբերյալ;
  • Պատրաստել պարբերական հաշվետվություններ ղեկավարությանը՝ իրականացված աշխատանքների և ծրագրերի արդյունքների մասին;
  • Առաջարկել բարելավումներ՝ ելնելով վերլուծության տվյալներից:

 

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

Կրթություն

  • Բարձրագույն կրթություն հաղորդակցության, հասարակայնության հետ կապերի (PR), ժուռնալիստիկայի կամ հարակից ոլորտում:

 

Մասնագիտական փորձ

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ PR ոլորտում;
  • ԶԼՄ-ների հետ աշխատանքի և հանրային արշավների իրականացման փորձը կդիտվի որպես առավելություն:

 

Հիմնական հմտություններ

 

Հաղորդակցման հմտություններ

  • Տեքստերի պատրաստման, հանրային խոսքի և լսարանի հետ կապի հմտություններ:

Սոցիալական մեդիայի կառավարում

  • Սոցիալական հարթակների կառավարման և բովանդակության ստեղծման հմտություններ:

Միջոցառումների կազմակերպում

  • Միջոցառումների պլանավորման և կազմակերպման ունակություն:

Վերլուծություն և ռազմավարական մտածողություն

  • Տվյալների վերլուծության և ռազմավարությունների մշակման հմտություններ:

 

Անհատական հատկանիշներ

  • Արագ սովորելու և նոր գաղափարներ առաջարկելու ունակություն;
  • Կազմակերպվածություն և ժամանակի կառավարման հմտություններ;
  • Ստեղծագործականություն և նախաձեռնողություն;
  • Զգայունություն և խոցելի խմբերի հետ աշխատանքի հմտություններ։

 

Հաջողության չափանիշներ

  • Կազմակերպության դրական կերպարի ձևավորում և հանրային տեսանելիության աճ;
  • Հասարակության իրազեկվածության բարձրացում կազմակերպության ծրագրերի և նպատակների վերաբերյալ;
  • ԶԼՄ-ների և հանրային շփման արդյունավետության աճող ցուցանիշներ:

 

Դիմելու ընթացակարգը — Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2024թ.-ի դեկտեմբերի 19-ը՝ հաստիքի/ծառայությունների մատուցման բաժնում Հանրային կապերի (PR) օգնական։

 

ՆՍՀԿ-Ն ԿԱՊ ԿՀԱՍՏԱՏԻ ՄԻԱՅՆ ԸՆՏՐՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ