ԱՈՒԹՐԻՉ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ծառայություն մատուցող անհատների և Ա/Ձ-ների շրջանում հայտարարում է 2025թ․-ի ընթացքում աութրիչ օգնականի ծառայությունների մատուցման բաց մրցույթ:
Ծրագիր` «ՏՍՏ-ների և ԿՍԿ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելումը Հայաստանում»
Պաշտոն` Աութրիչ օգնական
Տևողություն` 1 տարի՝ 1 ամիս փորձաշրջանով
Վայր` Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան
ԱՈՒԹՐԻՉ ՕԳՆԱԿԱՆ
Աութրիչ օգնականը կարևոր դեր է խաղում համայնքների ներգրավման, տեղեկացվածության բարձրացման և հանրային առողջապահական ծրագրերի իրականացման գործում՝ հատկապես ոչ պատշաճ սպասարկված կամ բարձր ռիսկային խմբերում։ Այս պաշտոնը ներառում է տեղեկատվության տարածում, համայնքային աջակցություն և ծրագրի թիմին օգնելու միջոցառումների իրագործման հարցում։
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքային ներգրավում և իրազեկում
- Իրականացնել համայնքային հանդիպումներ՝ տեղեկացվածության բարձրացման նպատակով ծրագրի ծառայությունների մասին; ներառյալ կանխարգելման, թեստավորման և բուժման նախաձեռնությունները;
- Տարածել տեղեկատվական նյութեր, ինչպիսիք են՝ բրոշյուրներ, թռուցիկներ և ուսուցողական ուղեցույցներ;
- Հասարակության համար պարզ և մատչելի ձևով ներկայացնել ծրագրի ծառայությունների և ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվություն։
Միջոցառումների կազմակերպում և մասնակցություն
- Կազմակերպել և մասնակցել համայնքահեն հանդիպումներին, սեմինարներին և առողջության վերաբերյալ իրազեկման միջոցառումներին;
- Համագործակցել տեղական կազմակերպությունների և շահագրգիռ կողմերի հետ՝ միջոցառումների և գործողությունների հաջող իրագործման նպատակով;
- Գործել որպես կապող օղակ համայնքային ծրագրերի ընթացքում։
Ծրագրային գործողությունների աջակցություն
- Աջակցել ծրագրի տեխնիկական մասի աշխատանքերի իրականացմանը ըստ անմիջական ղեկավարի ցուցումների և հրահանգների;
- Աջակցել աութրիչների աշխատանքների և ԴրոփԻն կենտրոնների համակարգմանը;
- Աջակցել դաշտային գործողությունների պլանավորմանը և կազմակերպմանը՝ ապահովելով անհրաժեշտ նյութերի և լոգիստիկայի պատրաստվածությունը;
- Համագործակցել ծրագրի թիմի հետ դաշտային գործողությունների ժամանակ՝ շահառուների ներգրավման գործընթացում;
- Իրականացնել տվյալների բազաների ընթացիկ ստուգումներ և վերլուծություններ;
- Մոնիտորինգ իրականացնել և գնահատել ծրագրային միջոցառումների ազդեցությունը՝ հավաքագրելով տվյալներ և կարծիքներ։
Խորհրդատվություն և ուղղորդում
- Հասարակության անդամներին ուղղորդել համապատասխան ծրագրային ծառայությունների, ինչպես, օրինակ՝ թեստավորման կամ խորհրդատվության;
- Աջակցել ծրագրի շահառուներին՝ հեշտացնելով նրանց համար առողջապահական կամ սոցիալական ծառայությունների հասանելիությունը;
- Համայնքում խարանի նվազեցմանն ուղղված վստահության կառուցման աշխատանքներ։
Հաշվետվողականություն և փաստաթղթավորում
- Կազմել հաշվետվություններ, աշխատանքային պլաններ, տեխնիկական փաստաթղթեր ըստ անհրաժեշտության;
- Վարել ճշգրիտ հաշվառում իրականացված միջոցառումների, մասնակցության տվյալների և արդյունքների վերաբերյալ;
- Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ թիմին՝ համայնքային աշխատանքների և արձագանքների վերաբերյալ;
- Փաստաթղթավորել համայնքային բարձրացված խնդիրները՝ թիմի հետագա արձագանքի համար։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Կրթություն և փորձ
- Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի, բժշկության, կառավարման կամ հարակից ոլորտներում կդիտվի որպես առավելություն;
- Համայնքային ներգրավման, հանրային առողջապահության կամ նմանատիպ դերում աշխատանքային փորձ։
Հիմնական հմտություններ
Հաղորդակցություն
- Համայնքի տարբեր խմբերի հետ արդյունավետ հաղորդակցվելու հմտություններ;
- Առողջապահական բարդ տեղեկատվությունը պարզ և մատչելի ներկայացնելու ունակություն։
Կազմակերպչական հմտություններ
- Միջոցառումների պլանավորում, իրականացում և դրանց արդյունքների վերլուծություն;
- Ապահովել ծրագրի աշխատակիցների/ծառայություն մատուցող անձանց և շահառուների մասնակցությունը ծրագրային գործողությունների և այլ միջոցառումների ժամանակ ըստ անհրաժեշտության;
- Ժամանակի ճիշտ կառավարում և միաժամանակ բազմաթիվ գործողությունների համակարգում։
Փոխհարաբերություններ
- Զգայունություն և հարգանք խոցելի կամ բարձր ռիսկային խմբերի կարիքների հանդեպ;
- Համագործակցության զարգացում և համայնքի հետ վստահելի կապերի ստեղծում։
Տեխնիկական գիտելիքներ
- Տվյալների հավաքագրման և հաշվետվությունների պատրաստման տարրական հմտություններ;
- Հանրային առողջապահական սկզբունքների և համայնքային առողջության խթանման հիմնական գիտելիքներ։
Անձնական հատկանիշներ
- Պատասխանատու և նախաձեռնող;
- Բաց և անկողմնակալ, հատկապես զգայուն հարցերի քննարկման ժամանակ;
- Ճկուն և պատրաստակամ աշխատելու ոչ սովորական ժամերի կամ հեռավոր վայրերում;
- Հարմարավետ համայնքային տարբեր միջավայրերում աշխատելու կարողություն։
Հաջողության չափանիշներ
- Համայնքի ներգրավվածության բարձրացում ծրագրային միջոցառումների, օրինակ՝ թեստավորման կամ իրազեկման միջոցառումների;
- Ծրագրի շահառուների ճիշտ և արդյունավետ ուղղորդում;
- Համայնքային միջոցառումների և հանդիպումների հաջող կազմակերպում;
- Ծրագրի թիմի և տեղական գործընկերների հետ արդյունավետ համագործակցություն։
Դիմելու ընթացակարգը — Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2024թ.-ի դեկտեմբերի 19-ը՝ հաստիքի/ծառայությունների մատուցման բաժնում ընտրելով Օգնական, իսկ հաջորդիվ դաշտում՝ Աութրիչ օգնական։
ՆՍՀԿ-Ն ԿԱՊ ԿՀԱՍՏԱՏԻ ՄԻԱՅՆ ԸՆՏՐՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ