ՀԱՇՎԱՊԱՀԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ծառայություն մատուցող անհատների և Ա/Ձ-ների շրջանում հայտարարում է 2025թ․-ի ընթացքում հաշվապահի ծառայությունների մատուցման բաց մրցույթ:
Ծրագիր` «ՏՍՏ-ների և ԿՍԿ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելումը Հայաստանում»
Պաշտոն` Հաշվապահ
Տևողություն` 1 տարի՝ 1 ամիս փորձաշրջանով
Վայր` Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան
ՀԱՇՎԱՊԱՀ
Հաշվապահը պատասխանատու է ֆինանսական միջոցների արդյունավետ և թափանցիկ կառավարման համար: Նա իրականացնում է բոլոր ֆինանսական գործառնությունները՝ ապահովելով բյուջեի պահպանությունը, վճարումների և հաշիվների հետևումը, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը և հաշվապահական հաշվառումը:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Ծրագրի հաշվապահական փաստաթղթերի/հաշիվների գրանցում,
- Ֆինանսական գործարքների կազմում,
- Հարկային և այլ համապատասխան մարմինների ստուգումների համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում։
- Հաշվապահության վարում՝ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի, ինչպես նաև ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ ՆՍՀԿ-ի էլեկտոնային համակարգերը և «ՀԾ»-ն։
- Բյուջետային միջոցների մուտքերի և ելքերի մասին հաշվետվությունների պատրաստում` լիազոր մարմնի սահմանած հաշվետվողական ձևաչափերին համապատասխան.
- Բյուջեներում ամենօրյա կատարված ծախսերի հաշվառում և գրանցումների կատարում.
- Մշտական ներգրավվածություն տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի, լիազոր մարմնի կողմից անցկացվող մոնիթորինգի, դրամաշնորհատուների կողմից անցկացվող ներքին աուդիտի, պետական մարմինների (ներառյալ, բայց չսահմանափակվելով հարկային մարմինների) կողմից անցկացվող ստուգումների աշխատանքներին` փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրման, քննարկումներին մասնակցելու, հարցադրումներին պատասխանելու մասով.
- Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի պատրաստում, աշխատավարձի, արձակուրդային վճարների, վերջնահաշվարկի, պարգևավճարների, հավելավճարների, նպաստների հաշվարկների իրականացում և վճարում.
- Բանկային փոխանցումների (վճարումների) կատարում.
- Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում.
- Ստացված ծառայությունների, վարձակալությունների, ձեռք բերված հիմնական միջոցների և պաշարների մուտքագրում.
- Հիմնական միջոցների ամորտիզացիայի հաշվարկում, հիմնական միջոցների հաշվառում, համեմատում գույքագրման ցուցակների հետ, հիմնական միջոցների դուրսգրում, տեղաշարժի գրանցում.
- Գործուղման (օրապահիկի, գիշերավարձի, ճանապարհածախսի) ծախսերի հաշվարկների իրականացում և գործուղման հաշվետվությունների պատրաստում.
- Հարկային հաշվետվությունների պատրաստում և ներկայացում.
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում.
- Կանոնավոր համագործակցային աշխատանք իրավաբանի, գնումների մասնագետի և փոխառնչվող այլ պատասխանատուների հետ.
- Ֆինանսական տնօրենի կողմից ընթացիկ առաջադրանքների կատարում, պարբերաբար կազմակերպվող քննարկումներին մասնակցություն.
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Կրթություն
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտում:
Մասնագիտական փորձ
- Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահի կամ ֆինանսական կառավարման ոլորտում:
- Առողջապահական կամ սոցիալական ծրագրերում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:
Տեխնիկական հմտություններ
- Windows family OS․ MS Office. Internet navigation skills;
- ՀԾ հաշվապահ ծրագրի գերազանց իմացություն;
- Անգլերենի իմացությունը ցանկալի է։
Անհատական հատկանիշներ
- Պատասխանատվություն և բարձր ուշադրություն մանրուքներին:
- Անհրաժեշտություն ունենալու դեպքում ճկունություն և աշխատունակություն:
- Բարեխիղճ մոտեցում ֆինանսների կառավարման հարցերում:
- Սոցիալական կարողություններ և թիմում արդյունավետ աշխատանք;
- Զգայունություն և խոցելի խմբերի հետ աշխատանքի հմտություններ։
Դիմելու ընթացակարգը — Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2024թ.-ի դեկտեմբերի 19-ը՝ հաստիքի/ծառայությունների մատուցման բաժնում Հաշվապահ։
ՆՍՀԿ-Ն ԿԱՊ ԿՀԱՍՏԱՏԻ ՄԻԱՅՆ ԸՆՏՐՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ