ՊԱՀԵՍՏԱՊԵՏԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ծառայություն մատուցող անհատների և Ա/Ձ-ների շրջանում հայտարարում է 2025թ․-ի ընթացքում պահեստապետի ծառայությունների մատուցման բաց մրցույթ:
Ծրագիր` «ՏՍՏ-ների և ԿՍԿ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելումը Հայաստանում»
Պաշտոն` Պահեստապետ
Տևողություն` 1 տարի՝ 1 ամիս փորձաշրջանով
Վայր` Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան
ՊԱՀԵՍՏԱՊԵՏ
Պահեստապետի դերը կենտրոնացած է ՄԻԱՎ-ի ծրագրի նյութատեխնիկական միջոցների ապահովման, պահեստավորման և բաշխման գործընթացների վրա՝ ծրագրի նպատակների արդյունավետ իրականացման համար։ Պահեստապետը պատասխանատու է նյութերի ճշգրիտ հաշվառման, պահպանման և ծրագրի թիմին տրամադրման համար։
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նյութերի և սարքավորումների կառավարում
- Ապահովել անհրաժեշտ գույքի, ՄԻԱՎ ծրագրի համար նախատեսված նյութերի և պարագաների ձեռքբերումն ու ճիշտ օգտագործումը;
- Կազմակերպել պահեստավորման գործընթացները՝ ապահովելով գույքի (նյութերի) անվտանգություն և հասանելիություն;
- Վերահսկել պահեստի տարածքում գույքի ճիշտ դասավորությունը։
Պահեստային գրառումների վարման ապահովում
- Կազմակերպել և վերահսկել գույքագրումները;
- Պահել մանրամասն և ճշգրիտ հաշվառում բոլոր մուտքային և ելքային գույքի և նյութերի վերաբերյալ;
- Կազմել պահեստային գույքագրման հաշվետվություններ;
- Հետևել պահպանման ժամկետներին, հատկապես դեղորայքի դեպքում, և ժամանակին տեղեկացնել ժամկետանց նյութերի մասին։
Լոգիստիկ աջակցություն
- Համակարգել նյութերի բաշխումը ծրագրի թիմի, գործընկերների և շահառուների միջև;
- Ապահովել բեռների ճիշտ փաթեթավորում և անվտանգ փոխադրում;
- Վերահսկել և աջակցել համայնքային ծրագրերի շրջանակներում նյութերի առաքման գործընթացներին։
Տեխնիկական սպասարկում, աշխատանքային պայմանների ապահովում և անվտանգություն
- Ապահովել պահեստային տարածքի մաքրությունն ու պատշաճ վիճակը;
- Հետևել պահպանման պայմաններին, ներառյալ ջերմաստիճանի և խոնավության վերահսկումը;
- Ապահովել անվտանգության միջոցառումները՝ ինչպես նյութերի, այնպես էլ պահեստի տարածքի համար;
- Վերահսկել տեխնիկական սարքավորումների վիճակը, կազմակերպել նրանց պարբերական սպասարկումը;
- Պատասխանատու լինել տեխնիկական խնդիրների ժամանակին լուծման համար;
- Ապահովել կազմակերպության աշխատակիցներին անհրաժեշտ պարագաներով՝ ներառյալ գրասենյակային նյութերը, մաքրող միջոցները և այլ անհրաժեշտ պարագաներ;
- Հետևել տարածքների (գրասենյակների, պահեստների, սենյակների) մաքրությանը և պատշաճ պահպանությանը։
Մատակարարների և ծառայությունների կառավարում
- Աշխատել մատակարարների հետ՝ պայմանագրերի համաձայն ծառայությունների և ապրանքների ժամանակին մատակարարումն ապահովելու համար;
- Հետևել շուկայական գներին՝ արդյունավետ գնումների կազմակերպման նպատակով։
Համագործակցություն և թիմային աջակցություն
- Աշխատել ծրագրի թիմի հետ՝ ապահովելու անհրաժեշտ նյութերի ճիշտ ժամանակին տրամադրումը;
- Նպաստել ծրագրի նպատակների իրագործմանը՝ աջակցելով բոլոր նյութատեխնիկական գործընթացներին։
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Կրթություն և մասնագիտական փորձ
- Միջնակարգ կամ բարձրագույն կրթություն;
- Պահեստի կառավարման ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
- Տնտեսվարողի կամ նյութատեխնիկական ապահովման կառավարման ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
- Դեղորայքի և բժշկական նյութերի հետ աշխատելու փորձը ցանկալի է։
Հիմնական հմտություններ
Կազմակերպչական ունակություններ
- Պահեստավորման և նյութատեխնիկական գործընթացների արդյունավետ կառավարում;
- Հաշվառման և գույքագրման համակարգերի իմացություն։
Ֆինանսական գրագիտություն
- Նյութերի բաշխման և ծախսերի հաշվարկի կարողություն;
- Հաշվետվությունների և փաստաթղթերի ճշգրիտ վարում։
Հաղորդակցման հմտություններ
- Թիմային աշխատանքի և գործընկերների հետ արդյունավետ համագործակցության ունակություն;
- Տվյալների և հաշվետվությունների ճիշտ ներկայացում։
Տեխնիկական հմտություններ
- Բժշկական սարքավորումների և դեղորայքի պահպանման կանոնների իմացություն;
- Սարքավորումների պահպանման և սպասարկման հիմնարար գիտելիքներ;
- Պահեստային գործընթացների ավտոմատացման ծրագրերի (Excel, պահեստային ծրագրեր) իմացություն;
- Տեխնիկական խնդիրների լուծման ունակություն։
Անհատական հատկանիշներ
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն;
- Պատրաստակամություն աշխատելու դաշտային պայմաններում, եթե անհրաժեշտ լինի։
Հաջողության չափանիշներ
- Պահեստում նյութերի ճիշտ և նպատակային պահպանում;
- Տեխնիկական սարքավորումների և տարածքների պատշաճ վիճակի պահպանում;
- Նյութերի բաշխման և առաքման ժամանակին կազմակերպում;
- Հաշվետվությունների ճշգրիտ վարում և թափանցիկություն;
- Ծրագրի թիմի նյութատեխնիկական կարիքների ամբողջական բավարարում։
Դիմելու ընթացակարգը — Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2024թ.-ի դեկտեմբերի 19-ը՝ հաստիքի/ծառայությունների մատուցման բաժնում Պահեստապետ։
ՆՍՀԿ-Ն ԿԱՊ ԿՀԱՍՏԱՏԻ ՄԻԱՅՆ ԸՆՏՐՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ