ԱՈՒԹՐԻՉԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) ծառայություն մատուցող անհատների և Ա/Ձ-ների շրջանումհայտարարում է 2025թ-ի ընթացքում աութրիչի ծառայությունների մատուցման բաց մրցույթ: 

 

Ծրագիր` «ՏՍՏ-ների և ԿՍԿ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելումը Հայաստանում»

Պաշտոն` Աութրիչի ծառայություն մատուցող

Տևողություն` 1 տարի

Վայր` Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիրի մարզ, Գեղարքունիքի մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ, Տավուշի մարզ

 

Աութրիչի ծառայության նկարագիր

Աութրիչի ծառայությունների մատուցումը բնութագրվում է որպես ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման միջամտություն, որն ուղղված է պոտենցիալ շահառուներին հանդիպելուն իրենց իսկ համայնքներում կամ միջավայրում, նրանց հետ սոցիալական կապեր հաստատելուն` ինչպես նաև կանխարգելման, թեստավորման, բուժման և այլ ծառայություններ տրամադրելու և/կամ դրանք ստանալու համար նրանց ուղղորդելու նպատակով:  Աութրիչի առաջնային նպատակն է կապեր հաստատել խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ և իրազեկել ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և առնչվող  ծառայություների վերաբերյալ։

 

Շահառու խմբեր

  • Տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդիկ (ՏՍՏ)
  • Կոմերցիոն սեռական ծառայություններ մատուցող կանայք (ԿՍԿ)

 

Հիմնական պարտականություններ

Իրականացնել աութրիչի ծառայություններ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես մատուցել ստորև ներկայացված ծառայությունները՝

 

ՄԻԱՎ-ին առնչվող ծառայություններ

  • Շահառուներին տրամադրել հավասարը` հավասարին խորհրդատվություն՝ ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և առկա ծառայությունների վերաբերյալ;
  • Շահառուներին տրամադրել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախա- և հետթեստային խորհրդատվություն;
  • Իրականացնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ արագ, անվճար և անանուն թեստավորում շահառուներին հարմար՝ նախապես համաձայնեցրած վայրում և ժամի՝ լնդային տրանսուդատի կամ արյան արագ թեստերի (ըստ շահառուի ցանկության) միջոցով;
  • Շահառուներին տրամադրել ՄԻԱՎ-ի կանխարգելիչ նյութեր (պահպանակ, լուբրիկանտ և այլն);

 

Ուղղորդում բուժհաստատություններ

  • ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների նախնական դրական պատասխանի դեպքում շահառուների ուղեգրում և ուղեկցում «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ (ԻՀԱԿ)՝ հետագա հետազոտությունների համար;
  • Շահառուներին ուղեգրում, անհրաժեշտության դեպքում նաև ուղեկցում համապատասխան բուժ. հաստատություններ սեռավարակների (ՍՃՓՎ) վերաբերյալ խորհրդատվության, հետազոտության և բուժման ծառայություններից օգտվելու համար;
  • Ուղեգրում ՄԻԱՎ-ի նախա- (PrEP) և հետկոնտակտային կանխարգելման (PEP) ստացման համար։

 

Հաշվետվություններ և մշտադիտարկում.

  • Սահմանված ժամկետներում ներկայացնել մատուցված ծառայությունների վերաբերյալ հաշվետվությունները
  • Պահպանել շահառուի և նրա հետ տարված աշխատանքի, մատուցված ծառայությունների վերաբերյալ հաշվետվությունների, այդ թվում՝ շահառուներին բաժանված նյութերի քանակի մասին գաղտնիությունը;
  • Սահմանված ժամկետներում և ըստ պահանջի ներկայանալ մշտադիտարկումներին։

 

Հանդիպում-քննարկումներ և կրթատեղեկատվական միջոցառումներ

  • Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, տրամադրել մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն և հաշվետվություն;
  • Մասնակցել հանդիպում-քննարկումներին՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով ՆՍՀԿ-ն, ինչպես նաև իրականացվող ծրագրերն և արդյունքները;
  • Նախաձեռնել, իրականացնել և ներգրավվել տեղեկատվական և կրթական միջոցառումներում՝ ՄԻԱՎ-ի կանխարգելման, առողջապահական հարցերի և անվտանգ սեռական վարքագծի վերաբերյալ:
  • ՆՍՀԿ դասընթացների և այլ միջոցառումների ժամանակ ըստ պահանջի ապահովել շահառուների մասնակցություն;
  • Ըստ անհրաժեշտության և հանձնարարականի իրականացնել հարցումներ շահառուների շրջանում։

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • ՄԻԱՎ-ի կանխարգելման և առողջապահական կրթության ոլորտում մասնագիտական պատրաստությունը կամ վերապատրաստումը ցանկալի է;
  • ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների նվազագույն իմացությունը ցանկալի է;
  • Համակարգչից և գաջեթներից օգտվելու հմտություններ (MS Office, Internet navigation skills…);
  • Հայերենի իմացությունը ցանկալի է;

 

Անհատական հատկանիշներ

  • Բարձր սոցիալական պատասխանատվություն և լավ հաղորդակցման ու խորհրդատվական հմտություններ:
  • Զգայունություն և խոցելի խմբերի հետ աշխատանքի հմտություններ;
  • Լավ կազմակերպվածություն և աշխատասիրություն:
  • Անհատական ներգրավվածություն և պատրաստակամություն աշխատել թիմում:
  • Ստեղծագործական ջիղ:

 

Դիմելու ընթացակարգը — Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2024թ.-ի դեկտեմբերի 19-ը՝ հաստիքի/ծառայությունների մատուցման բաժնում ընտրելով Աութրիչ։  Հաջորդիվ դաշտում կարող եք ընտրել, թե ո՞ր խմբերին եք ցանկանում մատուցել ծառայություններ՝ «Աութրիչ_ՏՍՏ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» և/կամ «Աութրիչ_ԿՍԿ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում»։

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • Ընտրված դիմորդների հետ ծառայությունների մատուցման պայմանագիրը կկնքվի ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում վերապատրաստում անցնելուց հետո։
  • Ծառայությունների մատուցման գործընթացի վերաբերյալ  որևէ թերություն կամ այլ խախտում հայտնաբերելու դեպքում պատասխանատվությունը կրում է ծառայություն մատուցողը։
  • Ծառայությունները պետք է մատուցվեն ղեկավարվելով՝
    • Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին ՀՀ օրենքով;
    • Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքով;
    • ՆՍՀԿ կանոնադրությամբ և ՆՍՀԿ-ի ներքին իրավական ակտերով։

 

ՆՍՀԿ-Ն ԿԱՊ ԿՀԱՍՏԱՏԻ ՄԻԱՅՆ ԸՆՏՐՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ