ՔԿՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ 2024Թ․-Ի ՇԱՐՔ
2024թ․ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) շարունակեց իրականացնել դասընթացներ և տեղեկատվական հանդիպումներ՝ ուղղված ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) ազատազրկված անձանց կարողությունների զարգացմանը և ՔԿՀ-ների ոչ բժշկական անձնակազմի իրազեկվածության բարձրացմանը։
Դասընթացների նպատակն էր տեղեկատվական կրթական հանդիպումների միջոցով զարգացնել Հայաստանի ՔԿՀ-ների ազատազրկված անձանց կարողությունները և առաջնորդությունը ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, հեպատիտների, տուբերկուլոզի, մեթադոնային փոխարինող բուժման և առողջության իրավունքի վերաբերյալ, տրամադրել կրթատեղեկատվական ու կանխարգելիչ նյութեր, ինչպես նաև բարձրացնել ՀՀ ԱՆ ՔԿՀ ներկայացուցիչների իրազեկվածությունը և զարգացնել նրանց կարողությունները առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման, ՄԻԱՎ-ի, ՏԲ-ի, հեպատիտների կանխարգելման և բուժման ոլորտներում, բարձրացնել նրանց զգայունությունը ՄԻԱՎ-ով ապրող ազատազրկված անձանց հետ աշխատանքի վերաբերյալ։
Դասընթացների ընթացքում ազատազրկված անձանց համար ներկայացվել են հետևյալ թեմաները՝
- «ՄԻԱՎ և ՁԻԱՀ․ Փոխանցման ուղիներ, կանխարգելում և ՀՌՎ բուժում»;
- «Տուբերկուլոզ․ ՏԲ-ի կանխարգելումը ազատազրկված անձանց շրջանում»;
- «Մեթադոնային փոխարինող բուժում»;
- «Առողջության իրավունք»;
Թեմաները ներկայացրել են ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն ՓԲԸ-ի (ԻՀԱԿ), ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (ԹԱԿ), ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (ԿԲԱԿ) և «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի փորձագետները՝
- Քրիստինե Լալայան – ԻՀԱԿ-ի բժիշկ-համաճարակաբան;
- Լյուբով Նիկոլայան – ԹԱԿ-ի հետբուհական ուսումնակրթական ծրագրերի փորձագետ, ավագ կլինիկական մասնագետ, բ․գ․թ․, դոցենտ;
- Աննա Ասատրյան – ԿԲԱԿ-ի փոխարինող բուժման ծառայության ղեկավար;
- Շուշան Խնկոյան – ՆՍՀԿ իրավաբան;
- Անահիտ Մկրտչյան – ՆՍՀԿ փորձագետ, փաստաբան։
Դասընթացները կազմակերպվել էին ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում։
Դասընթացների արդյունքում հայաստանյան ՔԿՀ-ների 59 ազատազրկված անձինք զարգացրին իրենց կարողությունները և բարձրացրեցին իրենց իրազեկվածությունը ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, հեպատիտների, տուբերկուլոզի, մեթադոնային փոխարինող բուժման և առողջության իրավունքի վերաբերյալ, ինչպես նաև ստացան կրթատեղեկատվական ու կանխարգելիչ նյութեր։
Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր, ինչպես նաև վերջիներս ունեցել են անհատական խորհրդատվությունների հնարավորություն թե՛ բժիշկների, թե՛ փաստաբանի ու իրավաբանի հետ։
Երկօրյա արտագնա դասընթացի ընթացքում ՔԿՀ-ների ոչ բժշկական անձնակազմի համար ներկայացվել են հետևյալ թեմաները՝
- «ՄԻԱՎ և ՁԻԱՀ. փոխանցման ուղիները, կանխարգելում և ՀՌՎ բուժում»;
- «ՄԻԱՎ-ի նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելում (PrEP և PEP)»;
- «Հեպատիտներ B և C»;
- «Սեռավարակներ․ կանխարգելում և բուժում»;
- «Տուբերկուլոզ․ Փոխանցման ուղիները, ախտանիշները և կանխարգելիչ միջոցները»;
- «Թմրամիջոցներ», «Մեթադոնային փոխարինող բուժում»;
- «Առողջության իրավունք. Առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովումը դատապարտյալների շրջանում»;
- «ՄԻԱՎ-ով ապրող ազատազրկված անձանց հետ աշխատանքի առանձնահակտությունները և զգայունությունը»:
Թեմաները ներկայացրել են ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն ՓԲԸ-ի (ԻՀԱԿ), ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (ԹԱԿ), ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (ԿԲԱԿ), ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (ԱՄԱԿ), «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության (MSF), «Իրական աշխարհ, իրական մարդիկ» սոցիալական ՀԿ-ի (ԻԱԻՄ) «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի փորձագետները՝
- Վարդան Արզաքանյան – ԻՀԱԿ-ի համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ;
- Նաիրա Խաչատրյան – ԹԱԿ-ի տուբերկուլոզի ազգային ծրագրի համակարգող/բժիշկ-ֆթիզիատոր;
- Աննա Ասատրյան – ԿԲԱԿ-ի փոխարինող բուժման ծառայության ղեկավար;
- Էմիլ Միրզոյան — ԱՄԱԿ-ի սեռավարակների բաժանմունքի վարիչ;
- Էմիլիա Ջամալյան — MSF-ի բժշկական կապերի գծով պատասխանատու;
- Շիրակ Քրուզյանի — MSF-ի առողջության խթանման պատասխանատու;
- Տաթևիկ Նալբանդյան — ԻԱԻՄ-ի սոցիալական աշխատող;
- Անահիտ Մկրտչյան – ՆՍՀԿ փորձագետ, փաստաբան։
Դասընթացների արդյունքում հայաստանյան ՔԿՀ-ների ոչ բժշկական անձնակազմի ներկայացուցիչները բարձրացրին իրենց իրազեկվածությունը առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման, ՄԻԱՎ-ի, ՏԲ-ի, հեպատիտների կանխարգելման և բուժման ոլորտներում, բարձրացնել նրանց զգայունությունը ՄԻԱՎ-ով ապրող ազատազրկված անձանց հետ աշխատանքի վերաբերյալ։
Հաշվի առնելով գրանցված արդյունքները՝ ազատազրկված անձանց և ՔԿՀ-ների անձնակազմի շրջանում նման դասընթացների շարքը լինելու է շարունակական։
Դասընթացները կազմակերպվել են «ՄԻԱՎ վարակի կանխարգելում» և «Առողջապահական ծառայությունների հասանելիության խթանում Հայաստանի առանցքային բնակչության շրջանում» ծրագրերի շրջանակներում, որոնք ֆինանսավորվում են համապատասխանաբար՝ ՀՀ Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից` ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով և Gilead Sciences կազմակերպության ֆոնդերից։
Դասընթացների իրականացմանը աջակցել են նաև ՀՀ Արդարադատության նախարարությունը, ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն, ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն, ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն և «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը։