ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը Գյումրի քաղաքում
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը և կազմակերպության այլ ներկայացուցիչները այսօր Գյումրիում մասնակցում էին ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի կողմից կազմակերպված՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված հանդիպում-քննարկմանը։
Հանդիպման ընթացքում ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը ներկայացրեց հասարակական կազմակերպությունների դերը ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համատեքստում, խոցելի խմբերի շրջանում իրականացվող աշխատանքները, ձեռքբերումներն ու մարտահրավերները։