ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԼԱՅՖ-31 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ, ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

2024թ․-ի հոկտեմբեր 3-4-ը տեղի ունեցավ հերթական ԼԱՅՖ-31 տեղեկատվական հարթակը՝ այս անգամ միգրանտ, փախստական և ապաստան հայցող երիտասարդ առաջնորդների կարողությունների զարգացման, իրազեկման, հաղորդակցության և ինտեգրման նպատակով։ 

Տեղեկատվական հարթակը մեկնարկեց ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի ողջույնի խոսքով, որով վերջինս շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ հետքրքրվածության և մասնակցության համար՝ հույս հայտնելով, որ տեղեկատվական հարթակը կդառնա Հայաստանում հետագա ակտիվ գործունեության, հասարակական ներգրավվածության և ինտեգրման նշաձող։

Հարթակի առաջին օրը նվիրված էր առողջապահական թեմաներին, որոնք մեկնարկեցին «Սեռավարակներ․ փոխանցման ուղիներ, կանխարգելում և բուժում» թեմայի ներկայացումով ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ սեռավարակների բաժանմունքի վարիչ, բժիշկ-մաշկավեներաբան Էմիլ Միրզոյանի կողմից։ 

«Սեռավարակներ․ փոխանցման ուղիներ, կանխարգելում և բուժում» թեմային հաջորդեց ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, փոխանցման ուղիների, կանխարգելման մեթոդների ներկայացումը ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» (ԻՀԱԿ) ՓԲԸ-ի  
համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի բժիշկ-համաճարակաբան Սիրանուշ Մարտոյանի կողմից։ 

Այնուհետև, ՀՀ ԱՆ ԻՀԱԿ ՓԲԸ ամբուլատոր կլինիկայի բժիշկ-ինֆեկցիոնիստ Ելենա Սիլկան մասնակիցներին ներկայացրեց «ՄԻԱՎ-ի նախակոնտակտային (PrEP) և հետկոնտակտային (PEP) կանխարգելում»  թեման։  

Տեղեկատվական հարթակի առաջին օրը եզրափակվեց «Հեպատիտ B և C․ փոխանցման ուղիներ, կանխարգելում և բուժում»  թեմայով, որը ներկայացրեց ՀՀ ԱՆ ԻՀԱԿ ՓԲԸ-ի ամբուլատոր կլինիկայի բժիշկ-ինֆեկցիոնիստ Աստղիկ Դավիդյանը։ 

Հարթակի երկրորդ օրը շոշափվեցին իրավունքներին առնչվող թեմաները։  

Առողջության իրավունքի հարցերով փորձագետ, իրավաբան Վիոլետա Զոփունյանը ներկայացրեց «Առողջության իրավունք» թեման, իսկ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն  հանձնակատարի գրասենյակի պաշտպանության հարցերով օգնական Նաիրա Մարությանը մասնակիցների հետ քննարկեց Միգրանտների, փախստականների, ապաստան հայցողների իրավունքները, պարտականությունները և հնարավորությունները Հայաստանում։ 

Տեղեկատվական հարթակն ամփոփվեց հարց ու պատասխաններով, կարծիքների փոխանակումներով և ակտիվ քննարկումներով։ 

Հարթակը ներառում էր նաև ոչ ֆորմալ վարժանքներ՝ խթանելու մասնակիցների միջև հաղորդակցությունը և ներգրավվածությունը։ 

Հարթակի ավարտին մասնակիցներին շնորհվեցին մասնակցության վկայականներ։ 

 

Տեղեկատվական հարթակը կազմակերպվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿի կողմից Gilead Sciences կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։