Պատրաստվածություն՝ ընդդեմ համավարակների

«Պատրաստվածություն՝ ընդդեմ համավարակների։ Միգրացիա և առողջություն»։ ՆՍՀԿ-ն մասնակցում է ԳՀ դրամաշնորհներում իրավիճակային հարմարեցումների և նորարարությունների վերաբերյալ ԱԵԿԱ-ի տարածաշրջանային հանդիպմանը

 

2024թ․-ի սեպտեմբերի 19-20-ը ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը մասնակցել է Ուզբեկստանի Սամարքանդ քաղաքում կազմակերպված «Պատրաստվածություն՝ ընդդեմ համավարակների։ Միգրացիա և առողջություն» ԱԵԿԱ-ի տարածաշրջանային հանդիպմանը, որտեղ քննարկվել են Գլոբալ Հիմնադրամի դրամաշնորհներում նորարարությունները և հարմարեցումները տարածաշրջանի միգրացիոն իրականություններին։

 

 

Տարածաշրջանի երկրների՝ ոլորտում ակտիվ քաղաքացիական հասարակությունների, պետական կառույցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները կիսվել և ծանոթացել են նորարական մոտեցումներին՝ ի արձագանք տարածաշրջանային մի շարք գործոններով պայմանավորված միգրացիայի հոսքերին, համավարակներին և ի նպաստ առանցքային խմբերի շրջանում առողջության պահպանմանը և ծառայությունների կայունության ու հասանելիության ապահովմանը։