ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՀՀ ԱՆ «ՍԵՎԱՆ» ՔԿՀ-ՈՒՄ

2024թ․ի սեպտեմբերի 11-ին վերսկսվեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) կողմից իրականացվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրի շրջանակներում իրականացվող ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) ազատազրկված անձանց կարողությունների զարգացման դասընթացների և տեղեկատվական հանդիպումների շարքը։

 

Դասընթացների նպատակն է տեղեկատվական կրթական հանդիպումների միջոցով զարգացնել Հայաստանի ՔԿՀ-ների ազատազրկված անձանց կարողությունները և առաջնորդությունը ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, հեպատիտների, տուբերկուլոզի, մեթադոնային փոխարինող բուժման և առողջության իրավունքի վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել կրթատեղեկատվական ու կանխարգելիչ նյութեր։

 

Առաջին դասընթացը տեղի ունեցավ ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում, որի ընթացքում ներկայացվեցին հետևյալ թեմաները՝

 

  • «ՄԻԱՎ և ՁԻԱՀ․ Փոխանցման ուղիներ, կանխարգելում և ՀՌՎ բուժում»;
  • «Տուբերկուլոզ․ ՏԲ-ի կանխարգելումը ազատազրկված անձանց շրջանում»;
  • «Մեթադոնային փոխարինող բուժում»;
  • «Առողջության իրավունք»։

 

Թեմաները ներկայացրեցին ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն ՓԲԸ-ի (ԻՀԱԿ), ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (ԹԱԿ), ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (ԿԲԱԿ) և «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի փորձագետները՝

 

  • Քրիստինե Լալայան – ԻՀԱԿ-ի բժիշկ համաճարակաբան;
  • Լյուբով Նիկոլայան – ԹԱԿ-ի մանկական բաժանմունքի ղեկավար, բժիշկ-ֆթիզիատոր/մանկաբույժ;
  • Աննա Ասատրյան – ԿԲԱԿ-ի փոխարինող բուժման ծառայության ղեկավար;
  • Շուշան Խնկոյան – ՆՍՀԿ իրավաբան։

 

Դասընթացի արդյունքում ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի ազատազրկված անձինք զարգացրին իրենց կարողությունները և բարձրացրեցին իրենց իրազեկվածությունը ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, հեպատիտների, տուբերկուլոզի, մեթադոնային փոխարինող բուժման և առողջության իրավունքի վերաբերյալ, ինչպես նաև ստացան կրթատեղեկատվական ու կանխարգելիչ նյութեր։

 

 

Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր, ինչպես նաև վերջիներս ունեցան անհատական խորհրդատվությունների հնարավորություն թե՛ բժիշկների, թե՛ իրավաբանի հետ։

 

Դասընթացները կազմակերպվել են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՀՀ Առողջապահության նախարարությանՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերիցՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով։

Դասընթացների իրականացմանը աջակցել են նաև ՀՀ Արդարադատության նախարարությունը, ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն և ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն։