
Ծանոթացում Գլոբալ հիմնադրամից միջոցներ ստացողների վարքագծի կանոնների հետ
2024թ․-ի օգոստոսի 30-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) Երևանի ԴրոփԻն կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում ՆՍՀԿ իրավաբան Շուշան Խնկոյանը ՆՍՀԿ-ի կողմից իրականացվող ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի աշխատակազմին և աութրիչներին ներկայացրեց «Գլոբալ հիմնադրամից միջոցներ ստացողների վարքագծի կանոնները»։
Ներկայացումից հետո անցկացվել է քննարկում, որի ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել կանոնների կիրառման մեխանիզմներին և դրանց պահպանման կարևորությանը։ Քննարկումների ընթացքում արծարծվել են նաև այն հարցերը, որոնք կապված են վարքագծի կանոնների ճիշտ և արդյունավետ իրականացման, ինչպես նաև հնարավոր մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների հետ: