ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԼԱՅՖ-30 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԸ՝ ԼՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

2024թ․-ի հուլիսի 30-31-ը տեղի ունեցավ հերթական ԼԱՅՖ տեղեկատվական հարթակը՝ այս անգամ արցախահայ և հայաստանաբնակ երիտասարդ առաջնորդների կարողությունների զարգացման, հաղորդակցության և ինտեգրման նպատակով։

Տեղեկատվական հարթակը մեկնարկեց «Հեպատիտ C» թեմայի ներկայացումով։ Թեման ներկայացնող փորձագետներն էին «Բժիշկներ առանց սահմանների» բարեգործական կազմակերպության բժշկական կապերի գծով պատասխանատու  Էմիլյա Ջամալյանը և նույն կազմակերպության առողջության խթանման պատասխանատու Շիրակ Քրուզյանը։

Այնուհետև, Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտպանության հարցերով աշխատակից Նաիրա Մարությանը  մասնակիցներին ներկայացրեց «Փախստականների և տեղահանվածների իրավունքները» թեման։

Իրավունքների թեման շարունակեց իրավական հարցերով փորձագետ Շուշան Խնկոյանը՝ անդրադարձ կատարելով մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին, պաշտպանության մեխանիզմներին, առողջության իրավունքին։ Փորձագետը մասնակիցներին ներկայացրեց նաև «Խարան և խտրականություն» թեման։

Հարթակի առաջին օրը ամփոփվեց «Առաջնորդություն և ակտիվիզմ» թեմայի ներկայացումով ՆՍՀԿ ներկայացուցիչ Լևոն Չիլինգարյանի կողմից։

Հարթակի հաջորդ օրը ամբողջովին նվիրված էր առողջապահական թեմաներին։

ՆՍՀԿ ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի օգնական Լևոն Չիլինգարյանը մասնակիցներին ներկայացրեց «ՄԻԱՎ և ՁԻԱՀ․ փոխանցման ուղիներ, կանխարգելում և բուժում» թեման, որին հաջորդեց «ՄԻԱՎ-ի նախակոնտակտային (PrEP) և հետկոնտակտային (PEP) կանխարգելում» թեմայի ներկայացումը՝ ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի ամբուլատոր կլինիկայի ղեկավար, բժիշկ-ինֆեկցիոնիստ Հերմինե Հովակիմյանի կողմից։

Տեղեկատվական հարթակն ամփոփվեց «Սեռավարակներ․ փոխանցման ուղիներ, կանխարգելում և բուժում» թեմայով, որը ներկայացրեց ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի սեռավարակների բաժանմունքի վարիչ Էմիլ Միրզոյանը։

Տեղեկատվական հարթակը անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում։ Հարթակը ներառում էր նաև ոչ ֆորմալ վարժանքներ՝ խթանելու մասնակիցների միջև հաղորդակցությունը և ներգրավվածությունը։

Հարթակի ավարտին մասնակիցներին շնորհվեցին մասնակցության վկայականներ։

 

Տեղեկատվական հարթակը կազմակերպվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի և Gilead Sciences կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։