ՆՍՀԿ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային AIDS-2024 ԿՈՆՖԵՐԱՆՍՈՒՄ

2024թ․-ի հուլիսի 22-26-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցավ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային AIDS-2024 համաժողովը:

Այս կոնֆերանսը համաշխարհային առաջատար հարթակ է՝ ՄԻԱՎ-ին հակազդումը խթանելու համար։  Որպես ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ աշխարհի ամենամեծ համաժողով՝ այն իր եզակի տեղն է զբաղեցնում գիտության, մարդու իրավունքների և շահերի պաշտպանության խաչմերուկում՝ միավորելով գիտնականներին, քաղաքականություն մշակողներին, առողջապահության ոլորտի մասնագետներին, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, դոնորներին, լրատվամիջոցներին և համայնքներին:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի պատվիրակները՝ Սերգեյ Գաբրիելյանը և Ալինա Միրզոյանը նույնպես մասնակցում էին համաժողովին, այդ թվում՝ հուլիսի 20-ից 21-ը ընթացող նախակոնֆերանսային հանդիպումներին:

Հուլիսի 20-ին՝ AIDS 2024 նախակոնֆերանսի՝ «Խոցելի խմբերը և ՄԻԱՎ-ի կանխարգելումը» թեմայով պլենար-քննարկման ընթացքում ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը ներկայացրեց Հայաստանում ՄԻԱՎ֊ի հետ կապված իրավիճակը, կանխարգելման ծառայությունները խոցելի խմբերի շրջանում, միգրանտների և փախստականների հետ կապված հիմնահարցերը՝ ընդգծելով առանցքային համայնքների ներգրավվածության կարևորությունը ՄԻԱՎ-ին հակազդման բոլոր գործընթացներում:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն խորին շնորհակալություն է հայտնում Global Black Gay Men Connect կազմակերպությանը՝ իրենց անգնահատելի աջակցության և այս կարևոր համաժողովին մասնակցելու հնարավորության համար:

Համաժողովին մասնակցությունը, հանդիպումները, քննարկումները, ներկայացված աբստրակտները, արբանյակային  նիստերը և համաժողովի բազմաթիվ այլ իրադարձություններ զգալիորեն ընդլայնեցին ՆՍ ՀԿ-ի համագործակցության ցանցը և ներգրավվածությունը համաշխարհային առողջապահական համայնքում: