ԱԱԾ-Ն ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ Է ՀԱՐՈՒՑՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ
2024թ-ի հունվարի-մարտ ամսիների ընթացքում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) շահառուներից ստացել է մի քանի ահազանգեր այն մասին, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)-ի կողմից ծանուցումներ են ստացել այն մասին, որ նախաձեռնվել են քրեական վարույթներ պարտադիր զինվորական ծառայությունից նույնասեռականության հիմքով ազատվելու մասով։ Վերջիններս զինվորական ծառայությունից ազատվել են 2021-2022թթ-երի ընթացքում։
ԱԱԾ-ից գործերը տեղափոխվել են համապատասխան քննչական բաժիններ, որտեղ և շարունակվում են գործերի քննությունները։
Ստացված ահազանգերով անձինք հայտնել են, որ քննիչների կողմից ուղեգրվել են հոգեկան առողջության կենտրոններ կրկնակի հետազոտություն անցնելու նպատակով։
Հարուցված վարույթները ՆՍՀԿ-ի աջակցությամբ կարճվել են։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն իր մտագոհություն է հայտնում իրավապահ մարմինների անօրինական գործողությունների վերաբերյալ և հորդորում գործել բացառապես ՀՀ օրենքներին համապատասխան։
Պարզաբանում․
ՀՀ Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հոդված 8․
Ներառում է անձի և վարքի, ներառյալ` անձի յուրահատուկ և խառը խանգարումները, սովորույթների և հակումների, սեռական նույնացման, սեռական նախընտրության, սեռական զարգացման և կողմնորոշման հետ կապված հոգեբանական և վարքային խանգարումները, արտահայտված և կոմպենսացիայի չենթարկվող ձևերը, անձի` հաճախակի դեկոմպենսացիաներով խանգարումները, ինչպես նաև կրկնվող իրավիճակային և անձնային ռեակցիաները, որոնց հաճախականությունը 1 տարվա ընթացքում 3 անգամ և ավելի է:
Տվյալ դեպքում անձը ոչ պիտանի է պարտադիր զինվորական ծառայության համար։
2023թ-ի հունիսի 1-ի փոփոխություններով․
Ներառում է արտահայտված, կոմպենսացիայի չենթարկվող հասուն անձի և մեծահասակի վարքային խանգարումները, դեկոմպենսացիաներով կամ կոմպենսացված անձի խանգարումները։ Այս հոդվածով են փորձաքննվում նաև սեռական նույնացման, նախընտրության, զարգացման և կողմնորոշման հետ կապված հոգեբանական և վարքային խանգարումների գերակշիռ մեծամասնությունը։
Սեռական կողմնորոշման այն ձևերը, որոնք չեն հանդիսանում հոգեբանական և վարքային խանգարումներ կամ չեն զուգակցվում դրանցով, խոչընդոտ չեն զինվորական ծառայության համար։