ՆՍՀԿ-Ն ՓՆՏՐՈՒՄ Է ՓՈՐՁԱԳԵՏԻ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է փորձագետի բաց մրցույթ՝ ՄԻԱՎ-ի նկատմամբ բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում ՄԻԱՎ-ի նախակոնտակտային (PrEP) և հետկոնտակտային (PEP) կանխարգելման վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու համար։

Տևողությունը՝ 3 ամիս,

Աշխատանքների սկիզբ՝ 2024 թ․ ապրիլի 5

 

Աշխատանքի նկարագրություն՝

  1. Իրականացնել ուսումնասիրություն ՄԻԱՎ-ի նկատմամբ բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում PREP-ի և PEP-ի մասին իրազեկվածության, դրանց օգտագործման, ՄԻԱՎ-ի հակազդման հարցում վերջիններիս կիրառման տեղական և միջազգային փորձի վերաբերյալ,
  2. Իրականացնել սոցիալական հարցում Հայաստանում բնակվող ՄԻԱՎ-ի նկատմամբ բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում՝ PREP-ի և PEP-ի մասին գիտելիքների, իրազեկվածության, վերաբերմունքի և  կիրառման վերաբերյալ,
  3. Կազմել համապատասխան զեկույց կատարված ուսումնասիրության, սոցիալական հարցման վերլուծության հիման վրա։

Դիմելու ընթացակարգը  —Վերոնշյալ փորձագիտական աշխատանքին դիմելու համար՝ խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ  մինչև 2024թ․-ի ապրիլի 4-ը՝ փորձագետների բաժնից ընտրելով «ՄԻԱՎ-ի նկատմամբ բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում ՄԻԱՎ-ի նախակոնտակտային (PrEP) և հետկոնտակտային (PEP) կանխարգելման վերաբերյալ ուսումնասիրության փորձագետ» կետը։