ՄԻԱՎ-Ի ՈԼՈՐՏՈՒՄ ԱԴՎՈԿԱՑԻԱՅԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆՈՐԱՍՏԵՂԾ ԽՈՒՄԲԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ Է ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2024թ․ հունվարի 30-ին տեղի ունեցավ կարողությունների զարգացման և իրազեկության բարձրացման դասընթաց ՄԻԱՎ-ի ոլորտում ադվոկացիայի փորձագետների նորաստեղծ խմբի համար։
Դասընթացի նպատակն էր
- բարձրացնել խմբի անդամների իրազեկվածությունը ՄԻԱՎ-ի ոլորտում ՏՍՏ-ներին առնչվող առկա ռազմավարական տվյալների վերաբերյալ,
- զարգացնել նրանց կարողությունները ադվոկացիայի և որոշումների կայացման մեջ ներգրավվածության ոլորտում,
- տրամադրել նրանց գիտելիքներ, հմտություններ և մեխանիզմներ, թե ինչպես օգտագործել ռազմավարական տեղեկությունը ադվոկացիոն նպատակներով։
Դասընթացի ընթացքում փորձագետ Սերգեյ Գաբրիելյանը մասնակիցներին ներկայացրեց հետևյալ թեմաները՝
- «Ադվոկացիա և գործիքները»
- «Որոշումների կայացման գործընթաց։ Համայնքների ներգրավվածության կարևորությունը»
- «Ռազմավարական տեղեկություն»։ «Ինչպես գործածել ռազմավարական տվյալները ադովկացիոն նպատակներով»
Դասընթացը անցավ ակտիվ քննարկումների անմիջական մթնոլորտում։
Ավարտին մասնակիցներին շնորհվեցին մասնակցության վկայականներ։
Դասընթացի արդյունքում ստացված գիտելիքները և հմտությունները կօգնեն վերապատրաստված փորձագետների խմբին արդյունավետ քննարկումներ ունենալ առողջապահական ոլորտում որոշում կայացնող կառույցների ներկայացուցիչների հետ, ակտիվ ներգրավվածություն ցուցաբերել ՄԻԱՎ-ի ոլորտում ադվոկացիայի և որոշումների կայացման գործընթացներում։
Դասընթացը կազմակերպվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Առողջության, իրավունքների, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) ֆինանսական աջակցությամբ։