ՄԵԴԻԱ ԱՐՇԱՎԻ ՀԱՄԱՐ ՀՈԼՈՎԱԿՆԵՐԻ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է մեդիա արշավի համար փոքրիկ սոցիալական հոլովակների պատրաստման աշխատանքների մրցույթ։  

 

Պաշտոն – Հոլովակի պատրաստման մասնագետ  

 

Սոցիալականհոլովակիթեման՝ 

Հասարակության շրջանում տրանս* խնդիրների վերհանում,  իրազեկվածության և զգայունության բարձրացում

 

Վայրը – Երևան, Հայաստան  

 

Ծառայությունների նկարագրություն  

 

Համագործակցելով ծրագրի աշխատակազմի հետ՝  

  • կազմել 10 փոքրիկ սոցիալական հոլովակների սցենար,  
  • հավաքագրել հոլավակների նկարահանման համար հերոսների,  
  • իրականացնել նկարահանումները,
  • իրականացնել մոնտաժը,  
  • Թարգմանել և տեղադրել ենթագրերը,
  • խմբագրումներից և կազմակերպության նկատառումներով շտկումներից հետո կազմակերպությանը հանձնել պատրաստի 10 հոլովակ։  

 

Պահանջվողորակավորումներևհմտություններ  

 

  • Աշխատանքային փորձ սցենարի կազմման, հոլովակներ պատրաստելու և խմբագրումներ կատարելու ոլորտներում, 
  • Տրանս* խնդիրների և տրանս* զգայունության վերաբերյալ պատշաճ իրազեկվածություն, գենդերազգայունություն,
  • Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն,  
  • Ստեղծագործական մտածողություն,  
  • Ստեղծագործական արտադրանքը մանրակրիտ հղկելու պատրաստակամություն,  
  • Թիմում աշխատելու ունակություն,  
  • Հաղորդակցման հմտություններ։  

 

Աշխատավարձը – Պայմանագրային  

 

Տևողությունը —  1 ամիս 

 

Դիմելուընթացակարգը —   Խրախուսելի է ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների դիմումը։  

 

Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2023թ.-ի  հոկտեմբերի 20—ը, ընտրելով հոլովակի նկարահանման մասնագետ հաստիքը։ 

Հայտի լիարժեք դիտարկման համար՝ խնդրում ենք «աշխատանքային փորձ» դաշտում ներառել նախկինում պատրաստած հոլովակների հղումները։