ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՈՒԺՈՎ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻՆ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Լեռնային Ղարաբաղից բռնի ուժով տեղահանված հասարակության առավել խոցելի խմբերի ներկայացուցիչներին տրամադրում է աջակցություն և կազմակերպում վերապատրաստման և վերաինտեգրման ծրագրեր։

Աջակցության շրջանակներում հասանելի են հետևյալ ծառայությունները՝ 

 

Սննդի փաթեթների տրամադրում

  • յուրաքանչյուր ընտանիքի 1 փաթեթ։

ԵրևանՍիթի սուպերմարկետների ցանցից օգտվելու 5000-ական դրամի նվեր քարտեր

  • յուրաքանչյուր ընտանիքին 1 /մեկ/ քարտ։

Իրավաբանական աջակցություն․ 

  • Իրավաբանական փաստաթղթերի ձևակերպում, խորհրդատվություն և ուղղորդում։

Մասնագիտական վերապատրաստման դասընթացների կազմակերպում․

  • Ըստ շահառուի առաջարկի և կարիքի։

Առողջապահական ծառայություններ

  • ՄԻԱՎ-ի վերաբերյալ նախաթեստային և հետթեստային խորհրդատվություն,
  • ՄԻԱՎ-ի թեստավորում լնդային տրանսուդատի և արյան միջոցով,
  • Նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելում,
  • Պահպանակների և լյուբրիկանտների տրամադրում,
  • ՍՃՓՎ-ների հետազոտություն և բուժում,
  • Հեպատիտ B, C հետազոտություն,
  • Անհրաժեշտության դեպքում ուղղորդում ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։

Աջակցության ծրագրերին դիմելու համար կարող եք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ՝ աջակցությունների դաշտից ընտրելով անհրաժեշտ ծառայությունը/աջակցությունը։