ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՆՉ։ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ, ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ, ԲԵԼԱՌՈՒՍԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ, ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից Հայաստան ժամանած փախստականների, տեղահանված անձանց և ապաստան հայցողների՝ մասնակցելու կարողությունների զարգացման դասընթացի։
Դասընթացի նպատակն է զարգացնել մասնակիցների կարողությունները՝ կարիերայի զարգացման, ՀԿ-ների հիմնման, առաջնորդության, կոնֆլիկտի հաղթահարման, ֆինանսական կառավարման և մարդու իրավունքների վերաբերյալ։
Դասընթացը տեղի կունենա 2023թ․—ի հուլիսի 27-ից 28-ը
Դասընթացի թեմաներն են՝
- Կարիերայի զարգացում
- ՀԿ-ների հիմնում
- Առաջնորդություն
- Կոնֆլիկտի հաղթահարում
- Ֆինանսական կառավարում
- Մարդու իրավունք, պաշտպանության մեխանիզմներ
Դասընթացը ներառելու է նաև քննարկման հարթակներ` առողջապահության և իրավունքի վերաբերյալ թեմաներով, հրավիրված ոլորտային փորձագետների մասնակցությամբ։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ գրականություն, ինչպես նաև գործնական հանձնարարություններ և խորհրդատվություն:
Դասընթացի աշխատանքային լեզուն ռուսերենն է։
Դասընթացի մասնակցությունն անվճար է։
Ինչպե՞ս դիմել
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2023 թ.-ի հուլիսի 25-ը։
Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր և տեղեկատվական փաթեթ: