ԱՈՒԹՐԻՉԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է աութրիչի ծառայություն մատուցողների բաց մրցույթ` «ՏՍՏ-ների, ԿՍԿ-ների և տրանս անձանց շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրի շրջանակներում:
Ծրագիր` «ՏՍՏ-ների, ԿՍԿ-ների և տրանս անձանց շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում»
Պաշտոն` Աութրիչ
Տևողություն` 1 ամիս (փորձնական)` երկարացման հնարավորությունով
Վայր` Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիրի մարզ, Գեղարքունիքի մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ, Տավուշի մարզ։
Շահառու խմբեր` տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդիկ (ՏՍՏ), կոմերցիոն սեռական ծառայություններ մատուցող կանայք (ԿՍԿ), տրանս անձինք։
Պարտականությունները․
- Մատուցել աութրիչի ծառայություններ Հայաստանի Հանրապետաության ողջ տարածքում;
- Հայտնաբերել հավանական շահառուներին;
- Տրամադրել տեղեկատվություն ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտության ծրագրի վերաբերյալ;
- Տրամադրել խորհրդատվություն անվտանգ սեռական հարաբերությունների և վարքագծի, ինչպես նաև պահպանակների և լուբրիկանտների օգտագործման վերաբերյալ;
- Իրականացնել շահառուների հետազոտություն արագ թեստի միջոցով և տրամադրել հետթեստային խորհրդատվություն (շահառուի ցանկության դեպքում կարող է ինքանթեստավորումը իրականցնել վերջինս աութրիչի ներկայությամբ);
- Շահառուներին տրամադրել պահպանակներ, լուբրիկանտներ և կրթատեղեկատվական նյութեր;
- Շահառուներին ուղեգրել, անհրաժեշտության դեպքում նաև ուղեկցել համապատասխան բուժ. հաստատություններ սեռավարակների վերաբերյալ խորհրդատվության, հետազոտության և բուժման ծառայություններից օգտվելու համար;
- Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, տրամադրել մատուցվող ծառայությունների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն և հաշվետվություն;
- Դասընթացների և այլ միջոցառումների ժամանակ ապահովել շահառուների մասնակցություն;
- Պահպանել շահառուի և նրա հետ տարված աշխատանքի, մատուցված ծառայությունների վերաբերյալ հաշվետվությունների, այդ թվում՝ շահառուներին բաժանված պարագաների և նյութերի քանակի մասին գաղտնիությունը;
- Կատարել այլ համապատասխան պարտականություններ՝ ըստ պահանջի:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ․
- Նշված ոլորտում փորձը ցանկալի է;
- ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների նվազագույն իմացությունը ցանկալի է;
- Համակարգչից օգտվելու հմտությունները ցանկալի են (MS Office, Internet navigation skills…);
- Հայերենի իմացություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Լավ հաղորդակցման ունակություններ;
- Ստեղծագործական ջիղ:
Ծառայությունների մատուցման արժեքը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2023թ.-ի հունիսի 30-ը՝ դիմումի տեսակն ընտրելով Աշխատանքի ընդունման հայտ, իսկ Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը դաշտում ընտրելով Աութրիչ (ՏՍՏ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում), Աութրիչ (ԿՍԿ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում) և (Աութրիչ_ՏԱ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում) հաստիքը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Դիմորդների հետ պայմանագիրը կկնքվի ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում վերապատրաստում անցնելուց հետո։