ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՀԵՏ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի միջև ՝ կրթահամալիրում վերապատրաստում անցնող ոստիկանների համար դասընթացների կազմակերպման համատեքստում առկա համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ հերթական դասընթացը։

 

2023թ․-ի մարտի 29-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի փորձագետ, իրավաբան Շուշան Խնկոյանը կրթահամալիրում վերապատրաստում անցնող ոստիկանների ներկայացրեց «Խաղաղ հավաքների ազատության իրավունք» թեման։

 

Թեմայի շրջանակներում փորձագետը ներկայացրեց ոլորտը կարգավորող կարևոր նորմատիվ իրավական ակտերը, հավաքների տեսակները, իրազեկումը, հավաքի մասնակիցների պարտականությունները, ոստիկանության գործողությունները և դերը, ուժի կիրառմանը վերաբերող օրենսդրական կարգավորումները։

 

Դասընթացը անցավ ակտիվ հարց ու պատասխանների և քննարկումների մթնոլորտում։

 

Դասընթացը կազմակերպվել է Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կարողությունների զարգացում և ջատագովություն՝ հանուն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։