ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում Է դասընթացավար-փորձագետների՝ Ուկրաինայից և Ռուսաստանից Հայաստան ժամանած փախստականների, տեղահանված անձանց և ապաստան հայցողների համար հետևյալ թեմայով/ներով դասընթացներ անցկացնելու նպատակով՝

  

  • Կարիերայի զարգացում
  • Փոքր բիզնեսի և/կամ ՀԿ-ների հիմնում
  • Առաջնորդություն
  • Կոնֆլիկտի հաղթահարում
  • Ֆինանսական կառավարում
  • Մարդու իրավունք, պաշտպանության մեխանիզմներ

  

Դասընթացիանցկացմանօրերը — մայիսի 5, հուլիսի 28, սեպտեմբերի 29, 2023 թ․ 

  

  

Պարտականությունները 

 

  • Կազմել դասընթացի մոդուլ, որը պետք է ներառի տեսական նյութի ներկայացում և գործնական վարժանքներ, 
  • Պատրաստել սահիկահանդես (սլայդ) ՝ ներկայացնելով համապատասխան թեման իր բոլոր կոմպոնենտներով, 
  • Վարել դասընթաց մասնակիցների շրջանում և ներկայացնել հաշվետվություն։ 

  

Պահանջվողորակավորումներևհմտություններ 

 

  • Կրթություն և աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում, 
  • Հաղորդակցական հմտություններ, 
  • Համապատասխան ոլորտում վերապատրաստումների առկայությունը կդիտվի որպես առավելություն, 
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է, 
  • Գիտելիքներ, փորձ, հմտություններ և/կամ զգայունություն խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության, նրանց հետ աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ 
  • Թիմում աշխատելու ունակություն, 
  • Ստեղծագործականություն։ 

  

Աշխատավարձը  —  Պայմանագրային 

 

Դասընթացիվայրը  — Երևան

 

Դասընթացի աշխատանքային լեզուն — ռուսերեն

 

Դիմելուընթացակարգը  — Դիմելու համար խնդրում ենք լրացնել  հետևյալ   ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸմինչև 2023 թվականիապրիլի 20-ը: