օրենսդրական վերլուծության փորձագետի բաց մրցույթ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում օրենսդրական վերլուծության փորձագետի
Աշխատանքի նկարագրություն
— Իրականացնել ՀՀ օրենսդրության վերլուծություն՝ ԼԳԲՏ անձանց աշխատանքային իրավունքների իրացմանը խոչընդոտող իրավական բացերի և այլ արգելքների վերաբերյալ,
— Ուսումնասիրել վերոնշյալ խնդիրների հաղթահարման միջազգային փորձը,
— Ուսումնասիրել ՆՍՀԿ-ի կողմից փաստագրված ՍԿԳԻ հիմքով աշխատանքային իրավունքների խախտումների և խտրականության դեպքերը,
— Կազմել զեկույց տեղական և միջազգային իրավական դաշտի, հաջողված փորձի ուսումնասիրության և վերլուծության հիման վրա՝ ներառելով հայտնաբերված օրենսդրական բացերը և խոչընդոտները, փաստագրված աշխատանքային իրավունքի խախտումները և խտրականությունը, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղված առաջարկությունների փաթեթ,
— կազմված զեկույցը և առաջարկների փաթեթը ներկայացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և այլ շահագրգիռ կողմերին
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
· Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
· Հաղորդակցական հմտություններ;
· Համապատասխան ոլորտում կրթության կամ վերապատրաստումների առկայությունը կդիտվի որպես առավելություն;
· Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է;
· Թիմում աշխատելու ունակություն;
· Ստեղծագործական ջիղ։
Աշխատավարձը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև մարտի 31-ը։