ՆՍՀԿ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԱԾ ԿՆՈՋԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԱԼԻՄԵՆՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐՈՒՄ
Դեպքի նկարագրություն
Ն.-ն կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող կին է: 2023թ.-ի հունվարին վերջինս ամուսնալուծվել է։ Համատեղ ամուսնության ընթացքում ունեցել է երեք երեխա։ Քանի որ ամուսնալուծությունից հետո երեխաների հայրը հրաժարվել է ալիմենտ վճարել, ուստի Ն.-ն ցանկացել է դատական կարգով գործին ընթացք տալ, սակայն նախկին ամուսինը սպառնացել է կնոջը, որ եթե դատարան դիմի, ապա նա երեխաներին խնամքը վերցնելու համար դատական հայց կներկայացնի կնոջ դեմ, և որպես հիմնավորում կներկայացնի այն հանգամանքը, որ կինը զբաղվում է սեռական ծառայությունների մատուցմամբ, ինչպես նաև կնշի, թե երեխաներին նույնպես ներգրավում է այդ ամենում։
Տրամադրված աջակցությունը և ընթացքը
2023թ-ի հունվարի 26-ին Ն.-ն ուղղորդվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ՝ իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։
Իրավաբանի կողմից ներկայացվել է դատական կարգով ալիմենտի բռնագանձնման, ինչպես նաև երեխայի խնամքի հետ կապված օրենսդրական կարգավորումները։ Անձըտեղեկացրել է, որ կրկին կփորձի առանց դատական միջամտության հարցը լուծել, և եթե չստացվի, նորից կապ կհաստատի։ Որոշ ժամանակ անց անձը հայտնել է, որ նախկին ամուսնու հետ ընդհանուր հայտարարի են եկել, և վերջինս վճարում է ալիմենտը։