ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում Է դասընթացավար-փորձագետների՝ արտագնա դասընթաց անցկացնելու նպատակով։
Պաշտոնը`
- Մարդու իրավունքների փորձագետ,
- Խարանից և խտրականությունից զերծ լինելու իրավունքի փորձագետ,
- Առաջնորդության և ակտիվիզմի փորձագետ։
Դասընթացի անցկացման օրերը — Փետրվարի 16-17, 2023 թ․
Պարտականությունները
- Կազմել դասընթացի մոդուլ, որը պետք է ներառի տեսական նյութի ներկայացում և գործնական վարժանքներ,
- Պատրաստել սահիկահանդես (սլայդ) ՝ ներկայացնելով համապատասխան թեման իր բոլոր կոմպոնենտներով,
- Վարել դասընթաց մասնակիցների շրջանում և ներկայացնել հաշվետվություն։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Կրթություն և աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Հաղորդակցական հմտություններ,
- Համապատասխան ոլորտում վերապատրաստումների առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է,
- Գիտելիքներ, փորձ, հմտություններ և/կամ զգայունություն խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության, նրանց հետ աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ
- Թիմում աշխատելու ունակություն,
- Ստեղծագործականություն։
Աշխատավարձը — Պայմանագրային
Դասընթացի վայրը — Արտագնա՝ Երևանից դուրս, հավելյալ կտեղեկացվի ընտրված մասնագետներին։
Դիմելու ընթացակարգը — Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2023 թվականի հունվարի 28—ը: