ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

2023 թվականի հունվարի 13-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որը կազմակերպել էր «Նոր  Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) «Վնասի նվազեցման եվրասիական կոալիցիայի» (EHRA) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ապահովելով  անցումային շրջանում ՄԻԱՎ-ի և ՏԲ-ի ծառայությունների կայունությունը  Հայաստանում թիրախ խմբերի համար» ծրագիրի շրջանակներում։

 

   Հանդիպմանը մասնակցում էին ինչպես պետական ոլորտի (ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն, ՄՀՀ), այնպես էլ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների և հիմնական բնակչությունների (ԿՍԿ, ՏՍՏ, ՏԱ) ներկայացուցիչներ։

 

Ներկայացվեց «Հայաստանում հիմնական բնակչությունների շրջանում ՄԻԱՎ-ին հակազդման գործընթացի կայունության գնահատում Գլոբալ հիմնադրամի աջակցությունից պետական ֆինանասավորման անցման համատեքստում» հետազոտության արդյունքները, մասնավորապես՝ պետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ձեռքբերումները և մարտահրավերները։

 

Քննարկման մասնակիցները համաձայնեցին, որ ներկայացված հետազոտությունը եզակի է Հայաստանի համար, հայտնեցին իրենց կարծիքները, մեկնաբանությունները, դատողությունները, որոնք կարտացոլվեն զեկույցի վերջնական տարբերակում։